Գեղարքունիքի մարզում 16-ամյա աղջիկը կյանքին վերջ է տվել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 24-ին ոբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց կողմից սպասակվող վարչական շրջաններից մեկում դպրոցական աղջիկ է ինքնասպան եղել՝ կախվելու միջոցով:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, ինչից հետո ահազանգով ժամանել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը` վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի և օրվա պատասխանատու ավագ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ:
Նշված վարչական շրջանում 16-ամյա աղջնակը առանձնատանը կից հացատան նախասրահի տանիքից երկաթյա խողովակից հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live