Կիսաթափանցիկ առանց սիլիցիումի արևային մարտկոցները կարող են մրցակցել սովորական արևային մարտկոցների հետ
ЭКОНОМИКАՍթենֆորդի համալսարանի փորձագետները բելգիական Imec հետազոտական կենտրոնի հետ համատեղ մշակել են նոր մեթոդ, որը թույլ է տալիս մեծացնել կիսաթափանցիկ, էժան արևային բջիջների արտադրությունը սիլիցիումի փոխարեն վոլֆրամ օգտագործելով, գրում է interestengineering.com-ը։
Անցումային մետաղների դիքալկոգենիդները կամ TMD-ներն ունեն արևի կլանման բարձր գործակիցներ: TMD-ները երկչափ են, շատ ճկուն են և կարող են կիրառվել տարբեր մակերեսների վրա: Նման նյութերը կարող են օգտագործվել կիսաթափանցիկ արևային մարտկոցներ պատրաստելու համար, որոնք կարող են օգտագործվել պատուհանների ապակեպատման համար: Այնուամենայնիվ, նման մարտկոցների արտադրության գործընթացը շատ բարդ է:
Հետազոտողները մշակել են TMD արտադրության նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ստանալ վոլֆրամ դիզելենիդի (WSe2) թաղանթներ շերտավոր կառուցվածքով: Այդ տեխնոլոգիան ավելացնում է նյութի լիցքավորման կրիչի կյանքը մինչև 144 ns, ինչը 14 անգամ ավելի է, քան նախկինում արտադրված ցանկացած TMD թաղանթի մոտ: Գիտնականները 150 մմ հաստությամբ մակերեսի վրա տեղադրել են WSe2 30 նմ-ից ոչ ավելի հաստությամբ բազմաշերտ թաղանթ և օգտագործել սելենացում: Ստացված WSe2 թաղանթն ունենում է 1,2-ից 1,3 էՎ տիրույթ, ինչն այն դարձնում է իդեալական արևային մարտկոցների օգտագործման համար:
Փորձագետների կարծիքով, համաձուլվածքների և կոնտակտների բարելավման միջոցով արևային մարտկոցը կարող է հասնել էներգիայի փոխակերպման 22,3 % արդյունավետության: Դա համեմատելի է ներկայումս առկա առևտրային արևային մարտկոցների հետ և ճանապարհ է հարթում ճկուն արևային մարտկոցների լայն կիրառման համար տարբեր ոլորտներում:
Հետազոտողներն ավելացրել են, որ WSe2 արևային բջիջների կրիչների ավելի երկար օգտագործման ժամկետները կարող են ապահովել 64 Վտ/գրամի հզորություն փաթեթավորված բջիջում կամ մինչև 3 Վտ/գրամ արևային մոդուլներում: Արտադրության գործընթացը ոչ միայն պարզ է, այլ նաև էժան և խոստանում է նոր ապագա ինչպես ֆոտոգալվանային, այնպես էլ նանոէլեկտրոնիկայի ոլորտների համար։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]