Ռեկտորին, տեղակալին, եւս 6 հոգու ԱԱԾ-ն բերման է ենթարկել
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հրապարակ»-ին հայտնի է դարձել նոր մանրամասներ Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղում կատարվող խուզարկությունից։ Քիչ առաջ գրել էինք, որ ԱԱԾ աշխատակիցները մտել են Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղ, որտեղ, ըստ մեր աղբյուրի, խախտումներ են կատարվել ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանի կողմից։ «Հրապարակ»-ը պարզեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն եւս ներգրավված է խուզարկությանը։ Ի՞նչ գործի շրջանակում՝ Հակակոռուպցիոնից մանրամասներ չեն հայտնում։ Մեր տեղեկություններով՝ ենթադրաբար կոռուպցիոն հանցանքի հետքերով են գնացել իրավապահները։
Կապանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բերման են ենթարկվել Պոլիտեխնիկի ավելի քան 6 աշխատակից, այդ թվում՝ Լեռնիկ Հովհաննիսյանը, նրա տեղակալ Տիմեյա Աղամյան, ամբիոնի վարիչներ։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, Լեռնիկ Հովհաննիսյանը սեպտեմբերի 23-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
Վարդանյանը նաեւ նշեց, որ մասնաճյուղի աշխատակիցներից են իմացել, որ իրավապահները գործողություն են իրականացնում Կապանի մասնաճյուղում։ «Պաշտոնապես որեւէ տեղեկություն չունենք, մասնաճյուղի աշխատակիցներից ենք իմացել, որ ուժայինները գործողություն են իրականացնում մասնաճյուղում»,-ասաց նա։