Էրդողանը նշում է առանց նախապայմանի, սակայն որպես պայման դնում Բաքվի հետ խաղաղության հաստատումը. Ակոս
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթն անդրադարձել է Նյու Յորքում Փաշինյան–Էրդողան հանդիպմանը։
«Ակոս»–ում հրապարակման մեջ նշվում է, որ ուշադիր նայելով տողատակերը, կարող ենք հանդել եզրակացության, որ թուրքական կողմը կրկին օրակարգ է բերել «Զանգեզուրի միջանքը», իսկ Հայաստանը՝ պատասխանել «Խաղաղության խաչմերուկով»։
«Այս համատեքստում դժվար է հասկանալ առաջնթաց եղել է, թե ոչ։ Սակայն դիտելով տեսանյութերը՝ կարող ենք ասել, որ հանդիպման սկզբում դեմքերի լարված արտահայտությունները փոխվեցին, երբ Էրդողանը Փաշինյան նվիրեց «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը։ Նույնիսկ Հայաստանում մեծ քննադատությունների թեմա դարձավ Փաշինյանի ոգեւորված դեմքը գիրքը նվեր ստանալու ժամանակ»,–նշվել է հրապարակման մեջ։
«Ակոս»–ը նշում է, որ Թուրքիան Էրդողան–Փաշինյան հանդիպումը «Թուրքական տան» մեջ անցկացնելը որպես դիավանագիտական հաջողություն է համարում՝ շեշտելով նաեւ այն հանգամանքը, որ թուրքական կողմը տարածած հայտարարության մեջ նշել է, որ Էրդողանն ընդունել է Փաշինյանին։
«Հանդիպումից հետո մանրամասներ չհայտարարվեցին, միայն հայտարարեցին, որ կողմերը շարունակելու են «առանց նախապայմանների» բանակցությունները։ Սակայն Թուրքիան միեւնույն ժամանակ հայտարարում է, որ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորվելուց հետո Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կհեշտանա։ Սա հենց նախապայման է»,–գրել է «Ակոս»–ը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live