Ստեփանակերտում ոչինչ առաջվանը չէ. ադրբեջանցիները վերաբնակեցնում են քաղաքը, գործում է առաջին դպրոցը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաթափված Ստեփանակերտում իր կամքով մնացած Արցախի քաղաքացիներից մեկն այլևս չի սպասում, որ ադրբեջանական Կարմիր մահիկն այցելի Ստեփանակերտ, որպեսզի կապ ապահովի Հայաստանում գտնվող հարազատների հետ։ Այս մասին մեզ փոխանցեց Արցախում գտնվող հայերից մեկի հարսը։ Վերջինս նշեց, որ սկեսրայրը պարբերաբար է զանգում՝ Ստեփանակերտում գտնվող շինարարների հեռախոսահամարներից։
«Ասում է, որ ինքը լավ է, այնտեղ մնացած 14 հայերին նորմալ են վերաբերվում։ Սկեսրայրս համընդհանուր կացարանից դուրս է եկել ու ապրում է առանձնատներից մեկում, Էրիկ անունով մի տղամարդու՝ հենց իր տանն է ապրում, իսկ մյուսները կենտրոնացվել են նախկին «Դղյակ» հյուրանոցում։ Տեղյակ եմ, որ բոլորին գումար է հատկացվում, սնունդն ու առողջապահական զննումն անվճար է, սակայն, նրանց ելումուտը սահմանափակումներով է»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց մեր զրուցակիցը, նշելով, որ տեղահանության ժամանակ ծննդյան վկայականը թողել է Ստեփանակերտում։ Սկեսրայրը բացառել է այն «Սոֆյա» առևտրի և զվարճանքի կենտրոնից վերադարձնել իր մոտ, ասելով, որ մի քանի հոգու պետք է հարցնի՝ այնտեղ հասնելու համար։
«Մեր գյուղ ևս չեն կարող գնալ, չի թույլատրվում։ Այս մեկ տարվա ընթացքում մեկ անգամ է եղել գյուղում, տուն չի մտել։ Տեսել է, որ համագյուղացիների բնակարաններում շարժ կա, թալանում են։ Տներ կան, որ մարդիկ էին արդեն տեղավորվել, հավանաբար շինարարներ էին»,-ասաց նա։
Իհարկե՛, Բաքվից եկած տուրիստներն առաջինը Արցախում մնացած հայերին են տեսակցում, տեսանկարահանում, նվաստացնում նրանց, բայց մեր զրուցակցի խոսքով՝ երկարաժամկետ այցով Ստեփանակերտում գտնվող ադրբեջանցիները նրանց չեն նեղացնում։
«Սկեսրայրս ասում է, որ քաղաքում շարժը շատացել է։ Համար 1 դպրոցն արդեն գործում է։ Հարակից շենքերում արդեն ադրբեջանցիներ են տնավորվել։ Ուսանողներ էլ կան արդեն, խանութներ ու սրճարաններ են բացվել, ավելի ճիշտ՝ մեր նույն ռեստորաններն ու խանութներն են, ուղղակի անվանումներ են փոխվել։ Ցավոք, վերաբնակիչներից բացի հիմա զինվորականները, շինարարներն ու տուրիստներն են ապահովում մեր քաղաքի շարժը։ Եկվորները Ստեփանակերտում հաստատվել են վճարի դիմաց։ Ստեփանակերտում ոչինչ այլևս առաջվանը չէ»,-ցավով հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live