Այս ֆոտոպատկերով խորհրդանշվեց Արցախի ոչնչացումը, Հայաստանի վզին խեղդօղակը պահելը․ Զուրաբյան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը անդրադարձել է Նյու Յորքում Փաշինյան-Էրդողան հանդիպմանը․ անդրադարձել։
«Խնդիրը ո´չ Նիկոլի երջանիկ դեմքն է թուրքական շրջապատում, և ոչ էլ սրտին սեղմած Էրդողանի գիրքը, թեև երկրի ղեկավարը նման վիճակներում պետք է մտածի նաև ֆոտոպատկերների խորհրդանշականության մասին: Չէ՞ որ այդ գրքում արդար աշխարհակարգի մասին խոսում է Արցախի դահիճներից մեկը
Խնդիրը, կրկնում եմ, ոչ ժպիտի, ոչ էլ գրքի մեջ է: Խնդիրն այն քաղաքականության մեջ է, որ խորհրդանշվեց այդ ֆոտոպատկերով: Դա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի վզին խեղդօղակը պահելը, Արցախի ոչնչացումը, մեր ինքնիշխան տարածքների զավթումը, տնտեսությունը խեղդող շրջափակումը, Արցախի ղեկավարների պատանդ պահելը լեգիտիմացնելու քաղաքականությունն է, որի գլխավոր ուղերձը Փաշինյանը հայտնեց ՄԱԿ-ի իր ելույթում: Այն է` Հայաստանը այլևս քաղաքական պահանջներ չի դնելու և հանդես է գալու միայն «պոզիտիվ նարատիվներով»,- գրել է Լևոն Զուրաբյանը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live