ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանի հոգեհանգստը տեղի կունենա Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ակադեմիկոս Յուրի Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ սեպտեմբերի 27-ի ժամը 18։00-ից։ Վերջին հրաժեշտը տեղի կունենա նույն վայրում` սեպտեմբերի 28-ի ժամը 12:30-ից։
Յուրի Սարգսյանն իր անգնահատելի ներդրումն ունի ՀՀ-ում ճարտարագիտական կրթության և գիտական մտքի զարգացման գործում՝ գիտամանկավարժական բազմամյա գործունեություն ծավալելով մեքենաների և մեխանիզմների տեսության, ռոբոտատեխնիկայի և համակարգչային նախագծման ոլորտներում։
Նա բազմաթիվ միջազգայնորեն ճանաչված գիտական աշխատությունների հեղինակ է, բարձրագույն կրթության ու գիտության ոլորտի արդյունավետ կառավարիչ, որն իր գիտական ձեռքբերումների և անձնային բարձր հատկանիշների շնորհիվ վայելում էր թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային ճարտարագիտական համայնքների հարգանքը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live