44-օրյայի աղետի պատասխանատուները հստակ անուն ազգանուններ ունեն․ Շիրազ Խաչատրյան
БЛОГՇիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Պատմությունը չի կարող շարադրվել այնպես, ինչպես թույլատրում է տվյալ պահի քաղաքական նպատակահարմարությունը։ Չի ստացվելու․․․․
Թե ինչու պարտվեցինք, ինչու ամեն բան սխալ գնաց ու մեր համար 44-օրյա պատերազմի ավարտը խայտառակ ելք ունեցավ, իմ ու բազմաթիվ մարդկանց մոտ շատ վաղուց պարզ ու հասկանալի է։
44-օրյայի աղետի պատասխանատուները հստակ անուն ազգանուններ ունեն, ովքեր մինչ այս պահը իշխանության են ու փորձում են մեր պատմության ամենախայտառակ էջերից մեկը սրբագրել իրենց ուզած ձևով, ովքեր փորձում են իրենց «շրջանակներից» դուրս մեղավորներ փնտրել ու մեղավորներին «դատել», ովքեր հազարավոր տղաներին իրենց դավաճանական քայլերի պատճառով ուղարկել են մահվան դուռ, տասնյակ հազարավոր մարդկանց դարձրել խեղված ու հաշմանդամ, հարյուրհազարավոր հայերի դարձրել գաղթական, զրկել իրենց տներից, հայրենիքից․․ ու այդքանից հետո ոչ մի վայրկյան զղջալու, ամոթի զգացում...
Այսօր չունենք Արցախի Հանրապետություն, չկա ՀՀ տարածքային ամբողջականություն, ունենք պոպուլիստ, դավաճան իշխանություն, ով դեռևս շարունակում է «առաջ տանել» նույն դավաճանական, աղետալի ու սխալ արտաքին քաղաքական կուրսը, որի արդյունքում ունեցել ենք խայտառակ ելք բոլոր առումներով, ու շարունակելու ենք ունենալ, քանի դեռ նման կամազուրկ, դավաճան «ռազմաքաղաքական էլիտա»-ն «ապագա կա» գոռալով կառավարելու է Հայաստան աշխարհը...
Բայց որքան էլ փորձ անեն իրենց պարտությունն ու Արցախի հանձնումն «արդարացնելու» համար դիմել ամենաանբարո քայլերի, մեկ է, չի ստացվելու, կա մի պարզ ճշմարտություն, որ մեր երկրի ներկա աղետալի վիճակի հիմքում քպական կառավարիչներն են, ովքեր վաղ, թե ուշ պատասխան են տալու ամեն բանի համար...
1
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



