2024-ն ինձ համար ինչքան հաջողակ ու հրաշալի, նույնչափ ծանր ու դժվար տարի էր. Իննա Խոջամիրյան
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասանուհի, պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը երեկ նշում էր իր ծննդյան 29-ամյակը։ Նա ֆոտոշարք է հրապարակել իր սոցիալական էջում և կից գրել․
«Քանի որ 2024-ն ինձ համար ինչքան հաջողակ ու հրաշալի, նույնչափ ծանր ու դժվար տարի էր մեծ հաշվով, ես ի վերջո որոշեցի, որ տարին ինձ համար սկսեց երեկ։ Հա ի՞նչ կլինի որ։ Ծնունդս էր, համ էլ Նոր Տարի։
Շնորհակալ եմ բոլորին ջերմ խոսքերի, շնորհավորանքների, հեքիաթային մաղթանքների և պարզապես իմ կողքին լինելու համար:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ թևեր տվեցին` թևաթափ ժամանակ, հոգատարություն ու սեր տվեցին` անսեր ու տխուր ժամանակներում, ստիպեցին հավատալ ինքս ինձ, երբ ես ամենաշատն էի սկսել ինձ թերագնահատել: Ու եթե անկեղծ` ես իսկապես չգիտեի ու չէի ընկալում, որ իրոք այսքան սիրված եմ, որ այսքան սրտացավ, պատրաստակամ, ուշադիր ու անկեղծ մարդկանցով եմ շրջապատված:
Շնորհակալ եմ իմ մե՜ծ ընտանիք: Եվ ի վերջո, ինչու ոչ, շնորհակալ եմ ինձ։
Ես հաճախ եմ մոռանում, որ այս աղջնակը, ով երեկ 29 տարեկան հասուն մարդուկ դարձավ` բացարձակ ոչնչից մի ամբողջ հեքիաթ է ստեղծել: Ու իմ հեքիաթը ոչ միայն չի ավարտվել, այլ նոր էջ մտավ:
Ես Շնորհակալ եմ
Happy 29
Բարի գիշեր»։