ԱՄՆ ափերին հզոր փոթորիկ է մոլեգնում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հզոր «Հելեն» փոթորիկը հարվածել է Ֆլորիդայի ափերին՝ ցամաք ընկնելու առաջին ժամերին ավերածությունների և մարդկային կորուստների պատճառ դառնալով, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։
Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC) սոցիալական ցանցերում գրել է, որ փոթորիկը ափին հարվածել է Ֆլորիդայի հյուսիս-արևմուտքում: Օդերևութաբանները, նախազգուշացնելով ուժեղ քամիների և հորդառատ անձրևների մասին, իրավիճակը բնորոշել են «կյանքին սպառնացող»՝ բնակիչներին խորհուրդ տալով մնալ իրենց տներում և ապաստարաններում, հեռու մնալ պատուհաններից և իշխանությունների կողմից իրավիճակի հետագա զարգացումների մասին զգուշացումներ ստանալու պահուստային ուղիների տիրապետել:
Ցամաքին հարվածելու պահին «Հելեն»-ը 4-րդ կարգի փոթորկի կարգավիճակ էր ստացել: Թեև սա աղետի ինտենսիվության առավելագույն, հինգերորդ մակարդակը չէ, կանխատեսողները զգուշացնում են չափազանց բարձր ռիսկերի և սպասվող աղետի ծայրահեղ մասշտաբի մասին: Սակայն երբ այն արագ շարժվել է դեպի հյուսիս, փոթորիկը թուլացել է: NHC-ի կողմից ուրբաթ առավոտյան X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում էր, որ «Հելեն»-ն այժմ որպես արևադարձային փոթորիկ է դասակարգվել:
Ֆլորիդայի արևմտյան ափի Թեյլոր շրջանի շերիֆի գրասենյակը տեղահանված բնակիչներին կոչ է արել առայժմ չվերադառնալ աղետի գոտի՝ նախազգուշացնելով արգելափակված ճանապարհների և ջրհեղեղի սպառնալիքների մասին:
«Եթե դուք կամ ձեր ծանոթներից մեկը չի տարհանվել, խնդրում ենք գրել ձեր անունը, ծննդյան օրը և կարևոր տեղեկությունները ձեր ձեռքի կամ ոտքի վրա չջնջվող մարկերով, որպեսզի կարողանաք ճանաչել ձեզ և տեղեկացնել ձեր ընտանիքին», - ասված է գրառման մեջ:
Associated Press-ի տվյալներով հայտնի է առնվազն երեք զոհի մասին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live