Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը կտեղակայի Ռուսաստանի հետ սահմանի մոտ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը որոշել է ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարական կետը տեղակայել Ռուսաստանի սահմանից 140 կմ հեռավորության վրա գտնվող Միկելի քաղաքում, հայտնել է ռազմական գերատեսչության պաշտոնական կայքը։
Երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Անտտի Հաքյանենը նշել է, որ Ֆինլանդիայի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբն արդեն Միկելիում է, և այն համատեղելով Հյուսիսատլանտյան դաշինքի բազայի հետ՝ Ֆինլանդիան ազգային պաշտպանության և ՆԱՏՕ-ի պաշտպանական կարողությունների համակարգման միջև ձեռք կբերի «լավագույն հնարավոր սիներգիան»։
Սովորական պայմաններում բազան պատասխանատու կլինի ՆԱՏՕ-ի զորավարժությունների և «տարածքում այլ խաղաղ գործողությունների համար», պարզաբանել են Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունում։ Ճգնաժամի դեպքում շտաբում կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքի ցամաքային զորքերի գործողությունների ղեկավարները։ Հրամանատարությունը կներառի անձնակազմ ինչպես դաշնակիցների, այնպես էլ Ֆինլանդիայի պաշտպանության ուժերից:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live