2023 թվականի վերջին Հայաստանում յուրաքանչյուր անձի 2150 դոլարի ավանդ է բաժին ընկել
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023 թվականի վերջի դրությամբ ԵԱՏՄ անդամ երկրների բանկերում ավանդների ընդհանուր ծավալը հասել է գրեթե 658 միլիարդ դոլարի, հայտնում է nur.rz-ն։ Դա 2022 թվականի վերջում գրանցված գումարից 4,5%-ով ավելի է։
Դրամական միջոցների ամենամեծ ծավալը պահվում է Ռուսաստանի բանկերում (ավելի քան 598,6 միլիրադ դոլար)։ Նրան հետևում են Ղազախստանը (41,5 միլիարդ դոլար), Բելառուսը (9,3 միլիարդ դոլար), Հայաստանը (6,4 միլիարդ դոլար) և Ղրղզստանը (1,8 միլիարդ դոլար):
Այս ցուցանիշից ելնելով Ռուսաստանի բնակիչներին կարելի է աշխարհի «ամենահարուստ» ավանդատուներ համարել: Այստեղ յուրաքանչյուր անձի բաժին է ընկում մոտ 4100-ական դոլար։ Բելառուսում միջին հաշվով յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում 1000 դոլար։
Ղազախստանում յուրաքանչյուր մարդ բաժին է ընկնում ընդամենը 2000 դոլար։ Հատկանշական է, որ այս ցուցանիշով Ղազախստանը զիջում է Հայաստանին, որից առաջ է անցնում ավանդների ընդհանուր ծավալով։ Ավանդները բնակչության թվի վրա բաժանելու դեպքում Հայաստանում յուրաքանչյուր մարդու բաժին է ընկնում 2150 դոլար։ Ղրղզստանում մեկ շնչին բաժին ընկած միջին գումարը կազմել է 261,3 դոլար։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live