Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Համեստ, ընկերասեր, որքան դրական հատկանիշներ կային, Տիգրանիս համար էին». Տիգրան Ղարիբյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնավորությամբ շատ հանգիստ էր, խելացի հենց մանկուց: Համեստ էր, ընկերասեր, մեծին հարգող, որքան դրական հատկանիշներ կային, իր համար էին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Տիգրանի մայրիկը: Դպրոցական տարիների մասին խոսելիս նա նշում է՝ որդին լավ էր սովորում, բոլոր առարկաների հանդեպ վերաբերմունքը միատեսակ էր: «Շատ էր սիրում նկարել»,-ասում է նա: Տիգրանը դպրոցում ուսմանը զուգահեռ երեք տարի հաճախել է Սևանի մշակույթի տանը կից կերպարվեստի խմբակ, որն ավարտել է գերազանցությամբ: «Երբ դպրոցում ինչ-որ բան նկարելու հետ կապված հարց էր առաջանում, դիմում էին Տիգրանիս: Օգնում էր և՛ երեխաներին, և՛ պաստառների պատրաստման հարցում»:

Այժմ հայրենի Գագարին գյուղի արվեստի դպրոցը կրում է Տիգրանի անունը: Գյուղի դպրոցում իննամյա կրթությունն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Կոտայքի մարզի տարածաշրջանային պետական քոլեջի «Դիզայն» բաժնում: «Քոլեջում ուսումը չավարտեց և զորակոչվեց բանակ: Քոլեջի լսարաններից մեկը հիմա Տիգրանիս անունն է կրում: Նպատակ ուներ բանակից վերադառնալուց հետո շարունակել ուսումը, նաև բուհ ընդունվել և արդյունքում ճարտարապետ դառնալ»: Մայրիկի խոսքով, Տիգրանը սիրում էր սպորտը. «Մեզ մոտ պուրակ են կառուցել, որի կողքին տեղադրված մարզասարքերով պարապում էր Տիգրանս: Այդ վայրն էլ Տիգրանիս անունով կկոչեն: Ամեն անկյունը հուշ է Տիգրանիս մասին: Ի դեպ, երբ դեռ ողջ էր, ճեպանկարներ էր արել: Պուրակն իր այդ ճեպանկարի հիման վրա է կառուցվել»: 2019 թ. հունվարի 14-ին Տիգրանը մեկնում է պարտադիր զինվորական ծառայության:

Ծառայության առաջին ամիսներն անցնում են Արմավիրի ուսումնական զորամասում: Այնտեղ ստանում է հետևակի մարտական մեքենայի մեխանիկ-վարորդի 3-րդ կարգի վարորդական իրավունք: Այնուհետև Տիգրանը տեղափոխվում է Խնձորեսկի զորամաս: Տղաներին Խնձորեսկից տանում էին Ջրական զորավարժությունների: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը: Իսկ արդեն ծառայության ժամանակ ամեն ինչ այնքան հարթ էր ընթանում, սիրով ծառայում էր: Հպարտ էինք, որ մեր որդին ծառայում է Հայկական բանակում, զինվոր որդի ունենք, այնքան հանգիստ էինք իր համար: Բայց չարաբաստիկ պատերազմն ամեն ինչ փոխեց»: 2020 թ. 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին տղաները հայտարարված տագնապով ճանապարհ են ընկնում Արցախ: Պատերազմի առաջին օրվանից Տիգրանը ներգրավվում է ռազմական գործողություններում, առաջին օրվանից եղել է առաջնագծում՝ Ջրականում: Հենց այստեղ էլ սեպտեմբերի 30-ին նա զոհվում է: «Այդ օրերին Ջրականում շատ թեժ է եղել: Իրենց նահանջի հրաման են տվել, որին չեն ենթարկվել, հետո կապ չեն ունեցել:

Տանկի մոտ Տիգրանս ու ընկերն են եղել կանգնած, ԱԹՍ-ն հարվածել է, երկուսն էլ զոհվել են: Հենց նույն օրն էլ նրանց տեղափոխել են մարտադաշտից»: Այդ մի քանի օրերի ընթացքում Տիգրանը կարողանում է երկու անգամ կապ հաստատել ընտանիքի հետ: Վերջին զանգը սեպտեմբերի 29-ին էր: «Միշտ ասում էր՝ մեր տեղը շատ ապահով է, երբեք չի ասել, որ իրենք պատերազմի մեջ են, հուսադրում էր մեզ, կարծես տանը հանգիստ նստած լիներ: Մեզ իր վստահությունն էր փոխանցվում: Միայն մեկ բան է ասել՝ այդտեղ ի՞նչ են ասում: Եվ մեկ էլ պատերազմի ժամանակ իր հետ զրուցելիս ականջներումս կարծես քամու ձայն լիներ, փաստորեն, «սնարյադների» ձայնն էր: Առհասարակ, ծառայության մեկնելու առաջին օրվանից ասել է, որ ամեն ինչ լավ է, իր տեղը լավն է, ես չեմ զգացել, որ ինքը ծառայության մեջ է: Նույն հանգստությունը նաև պատերազմի օրերին էր փոխանցում»: Պատերազմի օրերին Տիգրանի հայրիկն էլ է կամավոր մեկնում ռազմադաշտ:

«Միաժամանակ երկու զանգի էի սպասում: Մեկը զանգում էր, խաղաղվում էի, հանգստանում, հետո սպասում էի մյուսի զանգին: Անընդհատ տագնապի ու սպասման մեջ էինք: Հայրիկը գնացել էր, որ Տիգրանիս կողքին լինի, բայց նրա մոտ չէին տարել: Բայց ամուսինս ասում էր՝ ինչ տարբերություն, էլի երեխեքի մոտ եմ, բոլորն էլ իմն են: Մյուսներն էլ իմ երեխու կողքին կկանգնեն, բայց, ցավոք, այսպես եղավ»: Տիգրանի քույրիկն էր ընտանիքին հույս ու ուժ տվողը: Ամիսներ առաջ նրան միացավ Շանթը՝ Տիգրանի կրտսեր եղբայրը: Ծնվեց Շանթն ու իր ներկայությամբ լցրեց տունը: Մեր զրույցի թերևս ամենածանր պահին նա արթնացել էր ու պահանջում էր մայրիկի ուշադրությունը: Նրա ձայնն ապացույցն էր Տիգրանի ընտանիքի և մեր բոլորիս ապրելու:«Իմ հույսն ու լույսն է, իմ հրեշտակը: Կարծես մեծ երեխա լինի, այնքան խելացի է, ուշադիր, թեկուզև ութ ամսական է: Աղջիկս էլ է ամուսնացած, նա էլ փոքրիկ ունի: Շանթի հետ գրեթե հասակակից են: Նրանք բոլորն էլ մեզ ապրելու ուժ են տալիս:

Հ. Գ. - Տիգրան Ղարիբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի: Հուղարկավորված է Գագարին գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

То что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян