«Իսրայելի վերջին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանի Գերագույն առաջնորդը շտապ խորհրդակցություն է հրավիրել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբանանում Իրանի դեսպանատունը դատապարտել է ուրբաթ Բեյրութի հարավային արվարձանում տեղակայված «Հըզբոլլահի» խիտ բնակեցված հենակետի վրա Իսրայելի մի շարք ինտենսիվ հարվածները՝ նախազգուշացնելով Մերձավոր Արևելքում «վտանգավոր էսկալացիայի» մասին, հաղորդում է Arab News-ը:
«Այս դատապարտելի հանցագործությունը... ներկայացնում է վտանգավոր էսկալացիա, որը փոխում է խաղի կանոնները», - ասվում է Իրանի դեսպանատան X-ի գրառման մեջ՝ հավելելով, որ Իսրայելը «համապատասխան պատիժը կստանա»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ հարվածը «ռազմական հանցագործություն» է, որի համար և՛ Իսրայելը, և՛ Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվության ենթարկվեն, հաղորդում են պետական լրատվամիջոցները:
Այս իրավիճակում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել։
Դա տեղի է ունեցել, երբ Իսրայելը հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահի» կենտրոնակայանի վրա: Հարձակման թիրախը, ըստ որոշ տվյալների, եղել է Նասրալլան։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live