Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի․ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Սեպտեմբերի 22-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 47-ամյա Մարիամ Ա․-ն և հայտնել, որ Արմենակյան փողոցի 13/1 հասցեում գործող «Լա Կասա» հյուրանոցի սենյակներից մեկից գողացել են 300 հազար դրամի համարժեք ռուբլի:
Պարզվել է, որ նշված հյուրանոցում բնակվում են ազգությամբ ռուս ամուսիններ՝ 31-ամյա Սերգեյ Բուտուզովը և 32-ամյա Յուլիա Զոլոտորովան, ովքեր հայտնել են, որ ժամը 10։00-ի սահմաններում նկատել են, որ իրենց սենյակից գողացել են 50 հազար ռուբլի, հավելել նաև, որ իրենց սենյակ մտել է միայն հյուրանոցի մաքրման աշխատանքներ կատարող աշխատակիցը:
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված աշխատակիցը հանդիսանում է Երևանի բնակիչ 59-ամյա Նվարդ Հ․-ն: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live