Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ խուրմա ենք ուտում
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խուրման խորհուրդ է տրվում օգտագործել նյարդային համակարգի ընդհանուր առողջացման ու վերականգնման համար։ Դրանում բարձր է B խմբի վիտամինների ու վիտամին C-ի պարունակությունը։
Բացի այդ, պտուղներում շատ երկաթ կա (14%), ինչը շատ կարևոր է սակավարյունության դեպքում, ու յոդը՝ 40%, որը թույլ է տալիս նորմալ վիճակում պահել վահանաձև գեղձը: Այսպիսով, խուրման օգտակար է ավիտամինոզի, երկաթի դեֆիցիտի անեմիայի, ցինգայի կանխարգելման համար:
Թթուները խուրմայի մեջ քիչ է, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում մարսողական համակարգի աշխատանքի վրա խոցային, լյարդի ու երիկամների հիվանդության ժամանակ։ Իսկ հակաբակտերիալ հատկություններն օգնում են պայքարել պաթոլոգիական աղիքային ֆլորայի դեմ։
Խուրման բարձրացնում է անոթների առաձգականությունը
Արյան անոթների առաձգականության բարձրացման համար անհրաժեշտ է օգտագործել C, P ու PP վիտամիններ: Խուրման պարունակում է բոլորը այդ վիտամինները (վիտամին C-ն կազմում է պտղի ընդհանուր վիտամինային կազմի գրեթե 20%-ը): Բացի այդ, խուրման ցրում է արյունը, ուժեղացնում արտահոսքը և թույլ չի տալիս, որ արյունը տեղում մնա։ Հետևաբար, այն պետք է օգտագործեն մարդիկ, որոնք երակների վարիկոզային լայնացում ունեն։
Լավացնում է տեսողությունը
Վիտամին A-ն ու բետա-կարոտինը, որը կա խուրմայում, ամրացնում են աչքի մկաններն ու արագացնում հյուսվածքների վերականգնման գործընթացը: ԱՄՆ աչքի ազգային ինստիտուտի հետազոտությունները հաստատում են՝ խուրման օգնում է պահպանել տեսողությունը։
Յոդի հարուստ աղբյուր է
Յոդն անհրաժեշտ է վահանաձև գեղձի նորմալ աշխատանքի համար, իսկ խուրման 100 գրամում պարունակում է 30 մկգ յոդ: Յոդի պակասը կարող է ազդել ուղեղի խնդիրների վրա, դանդաղեցնել երեխաների մտավոր ու ֆիզիկական զարգացումը։
Բարձրացնում է տրամադրությունը
Ինչպես արդեն նշել էինք, պտուղը պարունակում է B խմբի վիտամիններ, ու առանց դրանց նյարդային համակարգը նորմալ աշխատանքն անհնար է: Խուրմայի բաղադրության մեջ մտնող տրիպտոֆանը մասնակցում է սերոտոնինի՝ երջանկության և ուրախության հորմոնի արտադրությանը։ Օրական ընդամենը երկու խուրման բավարար են դրական մտքերի ու լավ տրամադրության համար:
Պահպանում է իմունիտետը
Շնորհիվ վիտամին C-ի բարձր պարունակության՝ խուրման խթանում է իմունային համակարգը: Քաղցր հատապտուղը շատացնում է արյան սպիտակ բջիջները, որոնք պաշտպանում են օրգանիզմը սնկային ու վիրուսային վարակներից։ Բրոնխների հիվանդության դեպքում խուրման օգնում է ավելի ակտիվ դուրս բերել լորձը՝ զերծ պահելով հնարավոր թոքաբորբից։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live