Լիոնել Մեսին կստանա մոտ 40 միլիոն եվրո
СПОРТ«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի աշխատավարձը հաջորդ մրցաշրջանից կբարձրանա մինչեւ տարեկան 39,4 միլիոն եվրո, հաղորդում էmundodeportivo-ն: 28-ամյա ֆուտբոլիստն այժմ ստանում է տարեկան 22,8 միլիոն եվրո:
Եթե Մեսիի համար 2016թ. ամռանը առաջարկեն պայմանագրում նշված 250 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը եւ գործարքը տեղի ունենա, ապա ֆուտբոլիստը տեղափոխության գումարից կստանա 19,9 միլիոն եվրո, իսկ եթե տրանսֆերն իրականացվի 2017-ին, խաղացողը կստանա 9,9 միլիոն եվրո:
Մեսիի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2018 թվականը: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում արգենտինացին մասնակցել է 15 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



