Նասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահի նահատակությունը չի նշանակում սիոնիստական ռեժիմին դիմադրության ավարտ. այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Մայադին» ցանցին տված հարցազրույցում։ Փոխանցում է Tert.am-ը։
«Սեյեդ Հասան Նասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ, այլ այն ավետում է նոր գլխի սկիզբը, որը լի է ավելի մեծ ուժով»։
Նշենք, որ «Հեզբոլլահ»-ը պաշտոնապես հաստատել է գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի զոհվելը սեպտեմբերի 27-ին Բեյրութում «Հեզբոլլահ»-ի կենտրոնակայանի վրա Իսրայելի թիրախային ավիահարվածի հետևանքով։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նասրալլահի սպանությունը «արդար» է որակել:
«Հասան Նասրալլահը և նրա գլխավորած ահաբեկչական խմբավորումը՝ «Հեզբոլլահ»-ը, պատասխանատու են չորս տասնամյակ ահաբեկչության ընթացքում հարյուրավոր ամերիկացիների սպանության համար: Իսրայելի ավիահարվածից նրա մահը արդարության միջոց է նրա բազմաթիվ զոհերի, այդ թվում հազարավոր ամերիկացիների և իսրայելցիների համար:
Հարվածը, որը սպանեց Նասրալլահին, հասցվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի սպանդով սկսված հակամարտության ավելի լայն համատեքստում: Հաջորդ օրը Նասրալլահը ճակատագրական որոշում կայացրեց՝ միավորվել ՀԱՄԱՍ-ի հետ և բացել, իր բնորոշմամբ, «հյուսիսային ճակատ» Իսրայելի դեմ:
Միացյալ Նահանգները լիովին պաշտպանում է Իսրայելի իրավունքը՝ պաշտպանվելու «Հեզբոլլահ»-ից, ՀԱՄԱՍ-ից, հութիներից և Իրանի կողմից աջակցվող ցանկացած այլ ահաբեկչական խմբավորումներից: Հենց երեկ ես պաշտպանության նախարարին հանձնարարել եմ էլ ավելի ամրապնդել ԱՄՆ-ի բանակի պաշտպանական դիրքերը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում՝ զսպելու ագրեսիան և նվազեցնելու ավելի լայն տարածաշրջանային պատերազմի վտանգը», - նշել է Բայդենը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live