Լյուքսեմբուգի փոխվարչապետն առաջարկել է մինչև COP29-ը լուծում տալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը
ОБЩЕСТВОԼյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելը հույս է հայտնել, որ Բաքվում կայանալիք COP29-ից առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը լուծում կստանա:
Այս մասին Քսավիե Բետելն ասել է ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայում:
«Առաջիկայում սպասվում է COP29-ը Բաքվում, և կարծում եմ, որ դա մեզ համար շատ կարևոր պահ է լինելու։ Այսօր մենք ունենք հակամարտություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, և ես հույս ունեմ, որ այն կլուծվի COP29-ից առաջ։ Եկեք դա անենք, եկեք հանձնառություն վերցնենք խաղաղության համար: Եկեք ցույց տանք, որ կարող ենք հպարտանալ Բաքու այցելելով, և այն արդյունքներով, երբ բոլորը երջանիկ կլինեն, որ հակամարտություն չկա ու այն չի վերսկսվելու, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- առաջարկել է Բետելը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



