105 զոհ՝ մեկ օրում. Լիբանանի արյունալի կիրակին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
105 մարդ զոհվել է, ևս 359-ը վիրավորվել է կիրակի օրը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ համացանցում հրապարակվել են իսրայելական Merkava տանկերի կադրերը, որոնք իբր մոտենում են իսրայելա-լիբանանյան սահմանին։
Միաժամանակ նշվում է, որ Տիրը, Սիդոնը, Բաալբեկը, մայրաքաղաք Բեյրութը և լիբանանյան այլ քաղաքներ գտնվում են իսրայելական օդուժի զանգվածային ավիահարվածների տակ։
Իսրայելական բանակը երեկ նոր թիրախային հարված է հայտարարել Բեյրութի Դահիյա թաղամասին։
Ըստ բանակի մամուլի ծառայության՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում իսրայելական ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են «Հըզբոլլահ»-ի տարբեր թիրախների վրա, այդ թվում՝ հրթիռային կայանների՝ ուղղված Իսրայելի տարածքին, զենքի պահեստներին և այլ ենթակառուցվածքներին։
«Իսրայելական բանակը շարունակում է աշխատել Լիբանանում «Հըզբոլլահ»-ի կարողությունները թուլացնելու և վերացնելու ուղղությամբ», - ասել են զինվորականները: