Չինաստանում կառուցում են արևային աշտարակ
ЭКОНОМИКАՉինաստանում կառուցում են արևային աշտարակ, որը տարեկան կարտադրի 3,65 միլիարդ կՎտ/ժ էներգիա: Northwest Engineering Corporation Limited ընկերությունը կառուցում է աշխարհի ամենամեծ CSP արևային աշտարակը Դելինգհեում, Հաիսի-Մոնղոլա-Տիբեթական ինքնավար շրջանի Ցինհայ նահանգում, Չինաստանում:
Հաղորդվում է, որ արևային էլեկտրակայանը կզբաղեցնի մոտ 3529,8 միլիոն քառակուսի մետր տարածք: Տեղադրման ընդհանուր հզորությունը կազմում է 200 ՄՎտ: Աշտարակի տեղադրման ընդհանուր հաշվարկված տարեկան օգտագործման ժամանակը կազմում է 1319 ժամ, իսկ տարեկան էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 263,88 միլիոն կՎտժ: Նախագծի ավարտից և շահագործման հանձնելուց հետո ցանցում տարեկան էլեկտրաէներգիայի արտադրությունը կարող է հասնել 3,65 միլիարդ կՎտ/ժ-ի:
Արևային աշտարակն օգտագործում է ֆոտոէլեկտրական և արևային ջերմային գեներացիայի հիբրիդային ձևը՝ օգտագործելով արևային դաշտի ջերմությունը և քամու ու արևի մնացորդային էլեկտրաէներգիան՝ հալված աղը պահեստում տաքացնելու համար, այնուհետև ջերմափոխանակիչի միջոցով գեներացնում է բարձր ջերմաստիճանի գոլորշի՝ գոլորշու տուրբոգեներատորը շարժելու համար՝ էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով:
Նախագիծը կդառնա նոր էներգետիկայի առաջին ցուցադրական հիբրիդային օբյեկտը Հաիսի շրջանի արևմտյան մասում՝ հալված աղի հիման վրա CSP տեղադրմամբ: Ակնկալվում է, որ այն կօգնի ստեղծել մաքուր էներգետիկայի արդյունաբերություն Ցինհայ նահանգում և կնպաստի ածխածնային չեզոքության նպատակին հասնելուն:
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անահիտ Հայրապետյան