Ереван, 04.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Առանց փոխադարձ անկեղծության, ինչքան էլ քարը քարին դնես` մի օր փուլ կգա». Իննա Խոջամիրյանը՝ սիրո, 29-ամյակի և երազանքի նախագծի մասին

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Tert.am Life-ի զրուցակիցը դերասանուհի Իննա Խոջամիրյանն է, ով, մեր ընթերցողին է վստահել օրերս 29-ամյակը յուրահատուկ նշելու, ներկա փուլում իր զբաղվածության ու սիրո մեջ առողջ հարաբերությունների մասին մանրամասները: 

-Պատմեք ներկայումս Ձեր զբաղվածության մասին, ի՞նչ նոր նախագծեր են սպասվում:

- Վերջին 7 տարիների ընթացքում՝ այս ամռանը, ես ինձ վերջապես կարողացա թույլ տալ երբևէ իմ ունեցած ամենաերկար հանգիստը, և իմ սրտով ճամփորդել: Աշունն ինձ մոտ բուռն աշխատանքային է սկսվել, մի շարք նոր նախագծեր են սպասվում:
Հոկտեմբերի 23-ին պրեմիերա ունենք` «Երկնագույն շան աչքերը», խաղացանկում է նաև «Հարսանեկան պինգ պոնգ»-ը: Զուգահեռ տևական ժամանակ է, ինչ աշխատում եմ նոր նախագծի վրա, որի փակագծերը դեռևս չեմ ուզում բացել:

-Ձեր 29-ամյակը յուրահատուկ նշելու մասին պատմեք...

- 2020-ից հետո այնպես ստացվեց, որ իմ ոչ մի ծնունդ որպես այդպիսին չեմ նշել. պատճառները հասկանալի են:
Այս անգամ, չնայած ընկերներիս պնդումներին, որ վերջապես հավաքույթ կազմակերպեմ ու մի լավ նշենք` ես այնուամենայնիվ որոշեցի նորից ալտերնատիվ կերպ դիմավորել ծնունդս:
29-ը դիմավորել եմ Կիպրոսում. հրաշալի բնություն, հրաշալի լուսաբաց ու մայրամուտներ, լռություն, Միջերկրական ծով:

-Ի՞նչ է պակասում Ձեզ 29 տարեկանում երջանիկ կին լինելու համար:

-29-ում, 30-ում, 35-ում ... ինչ կապ ունի. այդ տեսանկյունից, որ նայենք, մարդուն միշտ մի բան պակասում է կատարյալ երջանիկ լինելու համար:
Հատկապես ինձ: Ես մելանխոլիկ տեսակ եմ...
Բայց երջանկությունն իրականում այն է, որ 29 տարի է արդեն ապրում եմ իմ լավագույն կյանքը, և փառք Աստծո, ապրում եմ այն բացարձակ առողջ ու անհոգ:
Իհարկե, առջևում նորանոր նշաձողեր ու երջանիկ պահեր սահմանելով:

-Ի՞նչն եք համարում առաջնային՝ սիրո մեջ առողջ հարաբերություններ ունենալու համար:

-Բացարձակ անկեղծությունը, բառի ամենալայն իմաստով: Առանց փոխադարձ անկեղծության ինչքան էլ քարը քարին դնես` մի օր փուլ կգա:
Եվ պատասխանատվությունն է ինձ համար շատ կարևոր:
Չէ՞ որ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք:

-Սիրում եք հաճոյախոսություններ լսե՞լ, թե՞ նվերներ ստանալ:

-Տարիքային է: Հաճոյախոսությունների սիրահար եմ եղել միշտ:
Հիմա ինքնաբավ եմ: Նվերներ եմ սիրում, ավելի շուտ` անակնկալներ:
Նյութականն ընդ որում կապ չունի, կանխամտածված ու ստացված անակնկալ նվերներ, որոնցից կարող եմ անսահման երջանկանալ:  

-Որոշիչ պահերից մեկը Ձեր կյանքում, որը փոխեց տեսլականը կամ նպատակները:

-Իմ կյանքում այնքան որոշիչ պահեր են եղել. բայց եթե այդ ժամանակավոր քամիները պիտի փոխեն իմ ալիքի ուղղությունը, ապա կստացվի ես նպատակներ ու տեսլական չունեմ: Դեռևս հաստատուն եմ իմ ունեցած տեսլականի մեջ: 

-Ո՞րն է Ձեր երազանքի նախագիծը:

- Ամեն նախագիծ մի երազանք է, որը պետք է ի կատար ածել պատվով: Չեմ կարող կանգ առնել: Երազանքներս դառնում են իրականություն, փոխարենը նոր երազանքներ են ծնվում: Վերջը դեռ չի երևում:

-Ձեզ համար ո՞րն է դերասանի ամենամեծ հաջողությունը, և ինչի՞ վրա եք առավելագույն ուշադրություն դարձնում Ձեր կարիերայում:

- Ամենամեծ հաջողությունը հանդիսատեսի բուռն արձագանքն է քո տաժանակիր ու նպատակասլաց աշխատանքի դիմաց, որպես կատարվածի հավուր պատշաճի գնահատական: Իսկ ուշադրությունս միշտ կենտրոնացած է ինքնակրթվելու վրա. անդադար, անսպառ, անկուշտ:
Ես այն բարձրաձայն չեմ անում, բայց այն, ինչ գիտեմ ու սովորում եմ` միշտ քիչ է ինձ համար:

-Կա՞ դեր, որը երբեք չեք մոռանա և ինչու՞ հենց դա:
- Պարադոքս է, թե նորմա ` չգիտեմ, բայց ես երբեք չեմ մոռանում իմ մարմնավորած և ոչ մի կերպար: Վերջինը, թարմը բնականաբար Սահմին է: Սահմին եկավ իմ կյանք ու խորը հետքեր թողեց (լավ իմաստով:

-Ինչպե՞ս եք արձակվում ծանր աշխատանքից հետո:

- Շա՜տ երկար ժամանակ չեմ իմացել ինչ բան է աշխատանք - հանգիստ բալանսը: Հիմա կարծես բռնել եմ երջանկության զարկերակը. ինձ ինտենսիվ աշխատանքից հետո ճամփորդելն է փրկում.
Նոր երկիրը, նոր մշակույթը, նոր խոհանոցը, նոր մարդիկ և ժպիտները ստիպում են ինձ արագ վերալիցքավորվել:

Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армян