Idram Junior-ը և Koreez-ն ամփոփում են Junius ֆինանսական կրթության մրցույթի արդյունքները
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ դպրոցականների համար նախատեսված Koreez ամենամյա կրթական Օսկար շոու-մրցանակաբաշխությունը։
Առաջին անգամ այս տարի Իդրամ ընկերության հետ միասին անցկացվեց ֆինանսական կրթության «Junius» մրցույթը։
Junius-ը ստեղծվել է դպրոցականների շարքում ֆինանսական աշխարհի վերաբերյալ գիտելիքները բարելավելու և հետագայում ֆինանսապես գրագետ հասարակություն ունենալու նպատակով։
Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ հենց այդ նպատակով ստեղծվեց ոչ միայն մրցույթը, այլ նաև Junius խաղը անմիջապես Idram Junior հավելվածում․ «Մենք վստահ ենք, որ խաղի միջոցով երեխաները մեծ սիրով կսովորեն ֆինանսներ։ Ուրախ ենք, որ խաղն իսկապես հետարքրքեց երեխաներին և նրանք Իդրամ Ջունիոր հավելվածի միջոցով պատրաստվեցին նաև Կորիզ Ջունիուս մրցույթին և այսօր ունենք մրցանակակիրներ ու նոր գիտելիքներով զինված երեխաներ», - ասում է Արսեն Քդենյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին երկու փուլով անցկացված «Junius» ֆինանսական առցանց մրցույթին մասնակցել են մեր երկրի բոլոր դպրոցների 3-8-րդ դասարանի աշակերտները։
Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 6 մասնակիցները Իդրամի կողմից ստացան iPhone 15 հեռախոսներ։ 2-րդ և 3-րդ հորիզոնական զբաղեցրած 12 աշակերտ ընտանիքի հետ Yerevan Park-ում մեկ ամբողջ օր անցկացնելու հնարավորության ստացան։ Յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն տասնյակների մյուս մասնակիցներին Իդրամ ընկերությունը պարգևատրեց խրախուսական ու խորհրդանշական նվերներով։
Junius խաղը հասանելի է Idram Junior հավելվածում, որը ներբեռնելով երեխաները կստանան ֆինանսապես կրթվելու, իրենց միջոցները կառավարելու և անկանխիկ վճարումներ կատարելու հնարավորություն, և այդ ամենը ծնողների անմիջական վերահսկողության ներքո։
ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ