«Ես չեմ ուզում ասոցացվել Ռոմելա Սարգսյանի անվան հետ». Աշոտ Պողոսյան
ЛАЙФԴերասան Աշոտ Պողոսյանն ինստագրամյան էջում տեսանյութ էր հրապարակել և կից գրառում արել.
«Սիրել, նշանակում է ինչ-որ մեկին հնարավորություն տալ քեզ ոչնչացնելու, բայց վստահ լինել, որ նա դա չի օգտագործի»:
Այս հրապարակումից հետո համացանցում քննարկում է սկսվել և լրատվական որոշ կայքեր նմանօրինակ վերնագրերով նյութեր են տարածել՝ «Ռոմելա Սարգսյանի նախկին ամուսինը սկանդալային խոսքեր է ասել»:
«Ինչ վերաբերվում համացանցում տարածված տեսանյութերին, ասեմ որ, որոշել եմ կիսվել այն մտքերով, որոնք, որ ինձ դուր են եկել, ու փորձել մարդկանց դրական էմոցիաներ հաղորդել, դա կլինի թե՛ սիրային, թե՛ աստվածաշչյան թեմաներով, ու հուսով եմ մարդկանց դա դուր կգա։ Պետք չէ ասոցացնել տեսանյութերը որեէ մեկի հետ։
Ինչ վերաբերվում է անձնականիս, անձնականումս ամեն ինչ լավ է, չեմ ուզում ներկա պահին փակագծերը բացել, կցանկանայի ավելի ուշ դրա մասին խոսել»,- Tert.am Life-ի հետ զրույցում պարզաբանեց Աշոտ Պողոսյանը:
Անդրադառնալով Ռոմելա Սարգսյանի հետ այս հրապարակումն ու խոսքերը նույնացնելուն, դերասանը նշեց.
«Ես չեմ ուզում տվյալ մարդու հետ կապված որևէ բան ասել, ոչ մի կերպ ասոցացվել, ընդհանրապես այդ մարդու մասին խոսել: Իմ կյանքում, անցյալում ինչ եղել է, եղել է, ես անցյալից ոչինչ չեմ ուզում խոսել, միայն կարող եմ ասել, որ ներկայում ձեր նշած անձնավորության հետ որևէ կապ չունեմ և երբեք չեմ ունենա»: