Լիբանանից հայությանը տարհանելու անհրաժեշտություն չկա. ԱԳՆ
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԱԳՆ-ի գնահատմամբ՝ Լիբանանից հայությանը տարհանելու անհրաժեշտություն չկա։ «Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են հայեր, անմիջականորեն վտանգված չեն, ուստի անվտանգության նկատառումով տարհանում իրականացնելու անհրաժեշտություն ներկայում չի նկատվում: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նշենք, որ Լիբանանում տիրող իրավիճակն ըստ հայ համայնքի ներկայացուցիչների անորոշ է ու ծանր։
Ավելին, «Հեզբոլլահի» առաջնորդներին թիրախավորելուց, սփյուռքահայ գործիչների գնահատմամբ, Լիբանանի պետական կառույցները կարծես անդամալույծ են դարձել։ Բացի այդ՝ եթե մինչ այսօր Իսրայելը հիմնականում թիրախավորում էր Բեքքան ու Բեյրութի հարավային հատվածները, ապա այսօր արդեն տեղեկություն կար, որ ռմբակոծվել է նաեւ կենտրոնը, չեն գործում կրթական հաստատություններն ու ներքին փախստականներին մեծամասամբ տեղավորում են դպրոցներում։
ՀՀ ԱԳՆ-ն առայժմ սահմանափակվում է Լիբանան չմեկնելու կոչերով։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live