ԱՄՆ-ում մայրը կրակել է դստեր վրա և ստիպել նրան սուտ ցուցմունքներ տալ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկուհին կրակել է դստեր վրա և ստիպել նրան ամեն ինչում մեղադրել անօթևան տղամարդուն, գրում է Complex-ը։
Մերիլենդ նահանգի բնակչուհի Թալեկա Բրաունին մեղադրանք է առաջադրվել իր 13-ամյա դստեր նկատմամբ սպանության փորձի և զենքի հանցավոր կիրառման համար։ Հետաքննությամբ պարզվել է, որ 32-ամյա կինը նախ կրակել է աղջկա վրա, ապա համոզել նրան ստել կրակոցին առնչվող հանգամանքների վերաբերյալ։
Դեռահասը պարանոցի հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է։ Տուժածի վիճակը տեղի հիվանդանոցում ծայրահեղ ծանր, բայց կայուն է: Ըստ ոստիկանության, երեխան սկզբում պնդել է, որ կատարվածի համար մեղավորն անօթևան տղամարդն է:
Սակայն աղջիկն այնուհետ հայտարարել է, որ դպրոցից տուն վերադառնալիս ինքն ու մայրը վիճել են։ Այնուհետև ծնողը աստիճաններից իջնելիս վիրավորել է դստերը, ապա համոզել, որ իրավապահներին հայտնի, թե կրակ է բացել իրենց ներխուժած անձը։
Ներկայում Բրաունը կալանավորված է առանց գրավով ազատվելու իրավունքի։ Նշվում է, կինը կրկին փորձել է ազդել իր դստեր վրա՝ բանտից զանգահարելով։ Նախաքննությունը շարունակվում է։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live