Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նման վայրագությունների մասին լսել էի 1915-ի ցեղաuպանությունը վերապրած պապիկիցս. Իսրայելի ավիահարվածների հակառակ կողմը

МЕЖДУНАРОДНОЕ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մերձավոր Արևելքը կրկին վերածվել է եռացող կաթսայի: Ավիահարվածներ, արկերի պայթյուն, ապաստարաններ շտապող մարդիկ... ժամ առ ժամ փոխվում է ամեն բան, գրանցվում են  աշխարհաքաղաքական նոր իրողություններ ու զարգացումներ:

Սեպտեմբերի 30-ի ուշ երեկոյան մամուլը ողողվեց  «Իսրայելն արդեն գործողություններ է սկսել Լիբանանում» վերտառությամբ հրապարակումներով: 

ԶԼՄ-ները հայտնում են, որ իսրայելական ուժերը զանգվածային հրետանային կրակ են վարել Լիբանանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ, իսկ լիբանանյան բանակը հետ է քաշվել երկրի հարավում գտնվող մի քանի դիրքերից: Նշենք, որ ՑԱԽԱԼ-ը նաև փակ ռազմական գոտի է հայտարարել Լիբանանին սահմանակից երեք բնակավայրի տարածաշրջանը, մուտքն այնտեղ խստիվ արգելվում է: Հաղորդումների համաձայն՝ լիբանանյան բանակը շուրջ 5 կիլոմետր նահանջել է։

Արդեն կեսգիշերին, ԱՄՆ Պետդքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հաստատեց Լիբանանում ՑԱԽԱԼ-ի ցամաքային գործողության մեկնարկը. «Իսրայելը Լիբանանում «Հըզբոլլահի» դեմ սահմանափակ գործողություններ է իրականացնում»:

Նշենք, որ Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև հակամարտության սրացումը սկսվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում փեյջերների և կապի սարքերի մի շարք պայթյուններից հետո: Արդեն սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսեց «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի շրջանակներում հարվածներ են հասցվել Լիբանանում «Հըզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին: Սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված ավիահարվածներից մեկի հետևանքով սպանվեց «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը, ինչն էլ ավելի սրեց իրավիճակը:

Զարգացումներին և տեղի իրավիճակին առաջին ձեռքից ծանոթանալու, իսրայելահայերի առօրյայի մասին տեղեկանալու համար MediaHub-ը կապ հաստատեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչ, Իսրայելի «Նոյյան Տապան» մշակույթի և կրթության հայկական կենտրոնի ղեկավար Դավիթ Գալֆայանի հետ: 

- Ի՞նչ իրավիճակ է այժմ: Կարո՞ղ ենք ասել, որ սկսվեցին ցամաքային գործողությունները:

- Ցամաքային գործողությունները վաղ թե ուշ պետք է սկսվեն՝ օդային փուլի ավարտից հետո: Իսրայելական զորքերը շատ գրագետ են աշխատում և սովոր չեն մեր «սովետական» բանակի դպրոցին՝ «толпой на пулеметы, а бабы еще нарожают» սկզբունքով։ Ի տարբերություն սրա, նրանք գնահատում են յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր կյանք, ուստի մինչև ցամաքային զորքերի ներդրման համար բազա չպատրաստվի, ոչ ոք չի մտնի Լիբանան։ 

Միևնույն ժամանակ, «Հըզբոլլահ»-ի ղեկավարությունը ոչնչացվում է թիրախավորված հարվածներով: Որոշ դեպքերում դեռ 15 տարի առաջ սկսված գործողություններ, որպեսզի այսօր միացնեն միայն կոճակը (փեյջերներ): Մի խոսքով, մաքրման աշխատանքներ են այժմ ընթանում՝ ցամաքային գործողությունից առաջ։ 

Իսրայելը հայտարարել է, որ մեկընդմիշտ վերջ է դնելու երկու ահաբեկչական կազմակերպություններին` «ՀԱՄԱՍ»-ին և «Հըզբոլլահ»-ին: Ավելին, «Հըզբոլլահ»-ը ահաբեկել է ոչ միայն Իսրայելը, այլև Լիբանանը, Սիրիան, ինչպես նաև եվրոպական շատ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան։ Նասրալլահի մահից հետո ամբողջ համացանցում շրջանառվում են լիբանանցի քրիստոնյաների, Սիրիայի ընդդիմության, քրդերի ուրախության տեսանյութերը։ Սա, հավանաբար, ցուցանիշ է, որ Իսրայելը ճիշտ ուղու վրա է։ «Հըզբոլլահ»-ը նրանց տները վերածել է հրթիռային կայանների, որպեսզի ոչնչացվելուց հետո ասեն, որ Իսրայելը ոչնչացնում է խաղաղ ենթակառուցվածքները։ «ՀԱՄԱՍ»-ի և «Հըզբոլլահ»ի հիմնական մարտավարությունը խաղաղ բնակիչների հետևում թաքնվելն է:

- Կա՞ արդյոք խուճապ, տագնապ բնակչության շրջանում և որքանո՞վ են պատրաստ տարհանման, եթե կարիքը լինի:

- Խուճապ բացարձակապես չկա: 2023 թվականի հոկտեմբերի 7-ի առաջին իսկ ժամերին, երբ ահաբեկիչները ներխուժեցին Իսրայելի տարածք և սկսեցին կոտորել, բռնաբարել և խոշտանգել խաղաղ բնակչությանը՝ անկախ ազգությունից, կար միայն խռովություն և իրավիճակի չհասկացվածություն: Նրանք ներխուժեցին ոչ միայն հրեական գյուղեր ու կիբուցներ, այլև արաբական գյուղեր, բռնաբարեցին ու սպանեցին նրանց։ Ինչպես, օրինակ, հղի կնոջ որովայնը կտրելը, երեխային դուրս քաշելը և մահացող մոր աչքի առաջ նրա գլուխը կտրելը, երեխային միկրոալիքային վառարանում եփելը, նրանց սպանել ծնողների աչքի առաջ և հակառակը... մի խոսքով, մի քանի ժամ դժոխք էր, որովհետև Իսրայելը ո՛չ բարոյապես, ո՛չ հոգեբանորեն պատրաստ չէր նման ջարդի։ Ես նման վայրագություններ լսել էի միայն 1915-ի ցեղասպանությունը վերապրած պապիկիս պատմություններից... Բայց խռովությունը արագ անցավ, և նրանք հետ շպրտվեցին, իսկ Գազայում գործողությունը, հուսով եմ, մոտենում է ավարտին։ 

Ինչ վերաբերում է հյուսիսին (Լիբանանին), ապա այնտեղ նույնպես շատ պարզ է. պատերազմի սկզբում սահմանամերձ քաղաքները տարհանվեցին։ Բայց այն, ինչ ինձ դուր է գալիս իսրայելցիների մեջ, նրանց տոկունությունն է. նրանք հավանաբար հասկանում են, որ սա իրենց տունն է և գնալու տեղ չունեն: Իրենց նոր պատմության սկզբից (1948թ.) նրանք մշտապես պատերազմում են և բոլորում հաղթանակած դուրս գալիս։ Բայց նույնիսկ հաղթանակը նրանց միշտ սովորեցրել է, թե ինչպես պետք է ավելի լավ պայքարել, և եթե սխալներ են եղել, ապա ուղղել են դրանք։ Նույնիսկ անընդհատ հրթիռակոծության ներքո, ես երբեք խուճապ չեմ տեսել։ Ամեն ինչ հանգիստ է ու կանոնավոր, երբեմն նույնիսկ հումորով։ 

- Մեր հայրենակիցներն ի՞նչ վիճակում են, կա՞ որևէ աջակցություն հայկական դիվանագիտական ներկայացուցչության կողմից, եթե անհրաժեշտ լինի դուրս գալ երկրից:

- Հայերի վիճակը նման է Իսրայելի բոլոր քաղաքացիներին: Իհարկե, պատերազմական ժամանակը լավագույնը չէ և՛ անվտանգության, և՛ տնտեսական տեսանկյունից, սակայն, այժմ երկրի մեծ մասում իրավիճակը հանգիստ է, ուստի կյանքը շարունակվում է, և ես այսօր արտակարգ տարհանման հատուկ կարիք չեմ տեսնում։ Ռազմական գործողություններ տեղի են ունենում ոչ թե Իսրայելի տարածքում, այլ Գազայի հատվածում և Լիբանանի սահմանին։ 

Մեկ տարի առաջ, պատերազմական գործողությունների սկզբում, ՀՀ կառավարությունն ինքնաթիռ ուղարկեց՝ քաղաքացիներին Հայաստան տանելու, բայց, օրինակ, ես ու իմ ընտանիքը մնացինք, ապրում ենք երկրի կենտրոնում և, հետևաբար, ես հեռանալու առանձնահատուկ անհրաժեշտություն չտեսա։ Մինչդեռ հարավի ու հյուսիսի բնակիչների համար, այո, այն ժամանակ հեշտ չէր։

 

Ռեբեկա Հովհաննիսյան

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян