Այս շարժումը անհրաժեշտ է մեր երկրի ազատագրման համար, ու սա պետք է հասնի բոլորի մտքին. Բագրատ Սրբազան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս պայքարում կհաղթի նա, ով համառ է, աննահանջ է և հետևողական։ Եվ դարձյալ պետք է կրկնեմ՝ մի՛ մտածեք հնարավոր ու անհնարի մասին, մտածե՛ք ու գործե՛ք անհրաժեշտ ու ոչ անհրաժեշտ լինելու մասին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին ասաց Բագրատ Սրբազանը:
«Անհրաժեշտ է այս պայքարը, անհրաժեշտ է այս շարժումը, անհրաժեշտ է մեր երկրի ազատագրման համար, ու սա պետք է հասնի բոլորի մտքին։Այս պայքարի բովանդակությունը կեղծիքի ու արդարության, ստի ու ճշմարտության մասին է, որի ակունքներում ես կանգնել եմ բարձրագույն պատասխանատվությամբ։ Չեմ նստել ու սպասել, որ իմ փոխարեն ուրիշը պետք է գործի, վերլուծություններ չեմ արել ու այդպես ինքնաբավարարվել, չեմ քննադատել ուրիշներին, ովքեր պայքարել են և վերջում որոշել, որ հիասթափված եմ, քաղաքականություն չեմ խաղացել ու քաղաքական գործիչ լինելու հավակնություն չեմ ստանձնել ու ամենից փորձել դիվիդենտներ քաղել՝ փորձելով «մաքուր նկարագրով» մնալ»,- ասաց Բագրատ Սրբազանը
Նա ընշեց, որ՝ եղել ու մնացել է այս պայքարի մեջ՝ հակառակ բոլոր զրկանքների, բաամբասանքների, չարախոսությունների։
«Կոչ եմ անում բոլոր քաղաքական ու այլ հավակնություններ ունեցողներին՝ թոթափեք ձեր վրայից ամբարտավանության ու հավակնությունների այդ բեռը, մի կողմ թողեք ձեր վախերը, դարձեք նկարագիր կրող գործիչներ, ոչ թե գործիքներ։ Մեր դիմաց ծանր իրադարձություններ ու սպասումներ են, դավաճանական նոր ծրագրեր, հայրենահանձնման դիվական նոր պլանավորումներ:Գործել, գործել և միայն գործել՝ ազատվելու համար այս չարիքից»,-ասաց նա։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live