Քանի դեռ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիր չկա, ռազմական գործողությունների վտանգը միշտ կա. պատգամավոր
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քանի դեռ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիր չկա, ռազմական գործողությունների վտանգը միշտ կա։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 3-ի ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է կառավարող «Քաղպայմանագիր» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Այդ ռիսկերի մասին, նրա խսքով, չպետք է մոռանալ։ Ավելին, դրանց մասին պետք է խոսել։ «Երեկ վարչապետը մի քանի անգամ հիշատակեց «Խաղաղության պայմանագիրը»։ Իսկ այդ պայմանագրի դրույթների հրապարակումը ներկա պահին անհնար է, քանի որ մենք գտնվում ենք բանակցությունների փուլում։ Մի շարք հարցեր, որոնք բարձրացնում է ընդդիմությունը, առհասարակ չեն բխում առկա իրականությունից։ Մենք մեր հանրությանը ներկայացրել ենք ողջ հնարավոր տեղեկությունը»,- ավելացրել է Հովհաննիսյանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live