Հունգարիայում Գերմանիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ-ն՝ Բուդապեշտի մասին արած արտահայտությունների պատճառով
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հինգշաբթի ԱԳՆ է կանչել է Գերմանիայի դեսպան Ջուլիա Գրոսին՝ բողոքելու համար ելույթից, որում նա հունգարացի հասարակական գործիչներին կոչ է արել ընդդիմանալ այն գործողություններին, որոնք, նրա կարծիքով, խաթարում են Բուդապեշտի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի դաշնակիցների վստահությունը, հաղորդում է Reuters-ը:
«Հունգարիան մի ճանապարհի վրա է, որը խլում է նրան իր բարեկամներից»,- դիվանագետների, ՀԿ-ների և հունգարացի պաշտոնյաների լսարանի առաջ՝ չորեքշաբթի Գերմանիայի միասնության օրվա կապակցությամբ արտասովոր քննադատական ելույթում հայտարարել էր դեսպան Գրոսը:
Դեսպան Գրոսը հայտարարել էր, որ մի քանի գործողություններ խաթարում են Հունգարիայի նկատմամբ վստահությունը, դրանց թվում՝ այն, ինչ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անվանեց «խաղաղ առաքելություն» Ուկրաինայում, որը ներառում էր բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսին՝ առանց ԵՄ անդամ մյուս երկրների աջակցության:
Նա միաժամանակ քննադատել է կառավարության «զանցանքները՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության առնչությամբ»՝ նկատի ունենալով Հունգարիայի կողմից երկու երկրների դիմումների վավերացման ձգձգումը։
Հունգարիայի ԱԳՆ ղեկավարն իր հերթին Գերմանիայի դեսպանի մեկնաբանություններն «անընդունելի» է որակել:
«Բուդապեշտում Գերմանիայի դեսպանը լրջորեն միջամտել է Հունգարիայի ներքին գործերին իր երեկվա ելույթով, որը խախտում է Հունգարիայի ինքնիշխանությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիյարտոն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live