Շվեյցարիան նախատեսում է 1,7 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայում և Մոլդովայի Հանրապետությունում Շվեյցարիայի դեսպան Ֆելիքս Բաումանը հայտարարել է, որ Շվեյցարիայի կառավարությունը ծրագրում է 1,7 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինայում վնասված օբյեկտների վերականգնման և վերազինման ծրագրերին առաջիկա չորս տարիների ընթացքում։
«Մեր համագործակցության կարևոր կիզակետը մնում է «Վաղ վերականգնման» ծրագրերը, որոնց շրջանակներում Շվեյցարիայի կառավարությունը նախատեսում է 1,5 միլիարդ շվեյցարական ֆրանկ հատկացնել Ուկրաինայում վերականգնողական ծրագրերի համար առաջիկա չորս տարիների ընթացքում»,- Բաումանի խոսքերն է մեջբերում ուկրաինական կառավարական պորտալը։
Նրա խոսքով, այդ միջոցներից 1 միլիարդը կհատկացվի ինքնակառավարման, ականազերծման և մարդասիրական օգնության ոլորտներին, մնացած գումարները կհատկացվեն շվեյցարական մասնավոր հատվածի հետ կապված վերակառուցման ծրագրերին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live