Ալիևն ասել է, թե Հայաստանը ներքաշված է «վտանգավոր խաղերի մեջ»
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին օկուպացված Արցախ է այցելել ու սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։
Նա հայտարարել է, թե այսօր սգո օր է հակաադրբեջանական ուժերի համար։
Ալիևի խոսքով՝ արևմտյան երկրները, որոնք զինում են Հայաստանին, պետք է մտածեն իրենց գործողությունների մասին․ «Ադրբեջանը չի պատրաստվում աչք փակել սրա վրա և չի սպասի, մինչև իր քաղաքներն ու գյուղերը կրկին ավերված վիճակում լինեն։ Ոչ ոք չի կարող կանգնեցնել Ադրբեջանին»։
Նա դիմել է Հայաստանին ու կոչ արել դադարեցնել «վտանգավոր խաղերը»։
«Ֆրանսիան և նման արևմտյան երկրներն ամեն ինչ արեցին, որպեսզի ադրբեջանական հողերի օկուպացիան հավերժ լինի: Մինսկի խումբը զբաղվում էր հայկական օկուպացիան որոշ չափով արդարացնելու և Ադրբեջանին նվաստացուցիչ խաղաղության մղելու գործով»,- ասել է նա։