«Չեմ զգում, որ կարող եմ լավ հայր լինել». Կամո Թովմասյան
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«35 տարեկանում անգամ լինում է, որ սիրահարվում ու ուղղակի կորցնում ես քեզ, ոչ ադեկվադ քայլեր ես անում: Ընկերներդ ասում են, հիշիր, որ ամեն դեպքում 35 տարեկան ես, այդ տարիքում գնալ, հետևել... Բայց, երբ սիրահարվում ես, ուղղակի կարող ես քեզ կորցնել և պահել 17 տարեկանի պես»,- Look&Face հաղրոդման շրջանակներում ասել է բլոգեր Կամո Թովմասյանը:
Tert.am Life–ը ներկայացնում է հարցազրույցից դրվագներ։
«Իմ դեպքում դա ավարտվեց նրանով, որ նա գնաց ԱՄՆ, իսկ իմ աշխատանքն այստեղ է: Բացի այդ, կա տարիքային մի հատված և իրավիճակ, երբ դու պատրաստ չես ամուսնանալ, երեխա ունենալ:
Եթե անկեղծ, չնայած հասուն տարիքում եմ, վաղուց պետք է երեխա ունենայի, բայց հիմա ես ինձ չեմ տեսնում հոր կարգավիճակում: Միգուցե դա իմ աշխատանքի բնույթից է: Ես մինչև գիշերը 12-ը ակումբներում նկարում եմ փարթիներ: Գուցե սովորել եմ միայնակ կյանքին:
Չեմ զգում, որ կարող եմ լինել լավ հայր: Գուցե 2 տարի անց հասկանամ, որ չեմ ուզում այլևս նկարել փարթիներ կամ միջոցառումներ, այլ ուզում եմ մեկնել և ունենալ ընտանիք:
Այն կենսակերպով, որով ես հիմա ապրում եմ, պատրաստ չեմ: Ամուսնանալուց պետք է հաշվի առնես, որ ունես պարտավորվածություններ, որոնց պետք է հետևես»,- նշել է Կամոն:
Նա տեսակետ է հայտնել, որ 30-ից հետո էմոցիաներով չեն ամուսնանում. «30-ից հետո հաշվարկ է, ես դա զգացել եմ իմ կողքի անձանց ապրելակերպից»,- ասել է Կամո Թովմասյանը: