Իրանի երկինքն անվտա՞նգ է. Երևանից թռիչքների սահմանափակում չկա
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այն բանից հետո, երբ հոկտեմբերի 1–ին Իրանը շուրջ 200 բալիստիկ և թևավոր հրթիռ արձակեց Իսրայելի ուղղությամբ, հասկանալի պատճառներով չեղարկվել էին Իրանից և դեպի Իրան բոլոր չվերթները, այդ թվում նաև Երևանից։
Չնայած, որ, օրինակ, Ռուսաստանը մինչև նոյեմբերի 3-ը սահմանափակումներ է մտցրել դեպի Իսրայել, Իրան և Իրաք թռիչքների համար, Հայաստանը, որը Իրանի հարևան երկիրն, սահմանափակում չի մտցրել։
MediaHub-ին «Զվարթնոց» օդանավակայանից հայտնեցին, որ որևէ չվերթ չի չեղարկվել՝ թե՛ դեպի Իրան՝ Թեհրան, թե՛ դեպի Իսրայել՝ Թել Ավիվ թռիչքները կատարվում են:
Նշենք, որ որոշ ավիաընկերություններ Երևանից անգամ հոկտեմբերի 2–ին են չվերթներ իրականացրել և՛ դեպի Իրան, և՛ դեպի Իսրայել։
MediaHub-ը նաև գրել էր, որ հոկտեմբերի 1–ին Դոհա–Երևան չվերթը չեղարկվել էր, ապա Դոհայում մնացած հայերը վերադարձել էին Երևան հոկտեմբերի 3-ին։
Մարիաննա Արամյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live