Չինական ռոբոտները կարող են նմանակել մարդու դեմքի միմիկաներն ու էմոցիաները
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինական Ex-Robots ընկերության ստեղծած ռոբոտներին դժվար է տարբերել մարդկանցից. արտաքինից տեսանելի երակներ ունեն, ձեռքերի ափերում՝ գծեր։ Նրանք կարող են նմանակել մարդու դեմքի միմիկաներն ու էմոցիաները. մի բան, որը շրջադարձային է ռոբոտաշինության պատմությունում։
Չինաստանի Լյաոնին նահանգի Դալյան քաղաքի՝ «Ապագայի գիտության ու տեխնոլոգիայի» (EX Future Science and Technology) թանգարանում են ցուցադրված այդ ռոբոտները։
Մուտքը թանգարան սարսուռ է առաջացնում. կայծակնային արագությամբ մտքիդ են գալիս գիտաֆանտաստիկ բոլոր այն ֆիլմերը, որտեղ բանականություն ստացած ռոբոտներն այլեւս վերահսկելի ու անվտանգ չեն։ Ի վերջո առջեւումդ տասնյակ ռոբոտների մի «բանակ» է՝ մաշկի տարբեր գույներով, տարբեր էմոցիաներ արտահայտող դեմքերով։ Թանգարանի ռոբոտներն առայժմ միայն մարդկանց պարզ շարժումները, դեմքի միմիկաները կարող են նմանակել, պատասխանել հարցերի։
Թանգարանի ռոբոտների մի մասը գիտության, պատմության, գրականության, տեխնոլոգիաների եւ այլ բնագավառների հայտնի մարդկանց ռոբոտ–կրկնօրինակներն են, մյուս մասը՝ մոդելային արտաքինով կին–ռոբոտները, որոնց գրեթե միշտ կարելի է տեսնել Չինաստանում անցկացվող տարբեր թեմաներով էքսպոների ընթացքում։
Նրանք արհեստական բանականության միջոցով կարողանում են հարցերի պատասխանել։ Ex-Robots ընկերությունում կարծում են, որ մի օր նմանատիպ ռոբոտները կարող են ուսուցչի, դայակի աշխատանք կատարել՝ օրինակ՝ խնամել միայնակ ծերերին, հետեւել երեխաներին, տանտիկիններին օգնել տնային գործերում։ Իսկ առայժմ ռոբոտները միայն ցուցադրության համար են։
Նմանատիպ մեկ ռոբոտ ստեղծելու համար ընկերությունը երկու շաբաթից մինչեւ մեկ ամիս ժամանակ է ծախսում, 1.5-ից մինչեւ 2 միլիոն չինական յուան, որը համարժեք է 200-280 հազար ԱՄՆ դոլարին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live