Լիբանանի առողջապահական համակարգն Իսրայելի հարձակումների պատճառով փլուզման եզրին է. Al Jazeera
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբանանում հումանիտար ճգնաժամն օրեցօր վատթարանում է, քանի որ իսրայելական ավիահարվածներն աշխարհագրորեն ընդլայնվում են և ավելի ու ավելի են թիրախավորում առողջապահական և քաղաքացիական ենթակառուցվածքները, հայտնում է Al Jazeera-ն:
ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր իրենց պարտականությունների կատարման ժամանակ առնվազն 77 բուժաշխատող է սպանվել, որոնցից գրեթե մեկ երրորդը սպանվել է հոկտեմբերի 2-ից 3-ը ընկած ժամանակահատվածում՝ 24 ժամվա ընթացքում:
Լիբանանում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգողի տեղակալ Իմրան Ռիզան զգուշացրել է բուժաշխատողների վրա հարձակումների տագնապալի աճի մասին:
«Առողջապահության համակարգը գտնվում է փլուզման եզրին», - ասաց Ռիզան:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live