Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Լեւոն Զուրաբյան

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց սահմանադրական դատարանի որոշման մակարդակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«2023 թվականի մայիսի 24-ին գրել էի «ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՍՈՒՏ ՀԱՄԱՐ 3» վերնագրած մի ֆեյսբուքյան ստատուս (հղումը մեկնաբանություններում), որում բացահայտել էի Նիկոլ Փաշինյանի հերթական մի մեծ խաբեությունը։

Բանն այն է, որ 2023 թվականի մայիսի 22֊ի ասուլիսում Փաշինյանը պնդել էր, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը, ինչպես նաեւ Հայաստանի նախկին ղեկավարների դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որոնք չէին դիտարկում Արցախը որպես միացյալ Հայաստանի մաս, խախտել են ե՜ւ Անկախության հռչակագիրը, որը հղում է կատարում Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշման վրա, ե՜ւ Սահմանադրությունը, որը հղում է կատարում Անկախության հռչակագրի վրա։

Դրանով Փաշինյանը ամբողջությամբ ընդունել էր Ալիեւյան պրոպագանդայի այն կեղծ թեզիսը, թե իբր Հայաստանի Սահմանադրությունը դիտարկում է Հայաստանի Հանրապետության տարածքը որպես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միացյալ տարածք եւ, հետեւաբար, սահմանադրական մակարդակով պարունակում է տարածքային հավակնություններ Ադրբեջանի նկատմամբ (Հետագայում, 2024 թվականի փետրվարի 1-ին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Փաշինյանը, պատասխանելով այդ պատճառով Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին հարցին, ասաց, որ մենք պիտի հանենք «սիրելի տատիկի կարած կարմիր շորը, որն ամբողջ կյանքում մեզ հետ է եղել եւ տալիսման է», որպեսզի «ցուլերը մեզ չգզեն»)։

Ես այն ժամանակ պատասխանել էի, որ.

«1995 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրությունը հղում է կատարում Անկախության հռչակագրի վրա, օգտագործելով հետեւյալ բառակապակցությունը` «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնական սկզբունքները եւ համազգային նպատակները»։ Այսինքն՝ Սահմանադրությունը հիմք է համարում ոչ թե Անկախության հռչակագիրրը որպես ամբողջական տեքստ, այլ նրա 12 կետերում հաստատագրված «հիմնական սկզբունքները եւ համազգային նպատակները», որոնք որեւէ կերպ չեն առնչվում վերամիավորման մասին որոշման հետ»։ Հետեւաբար, կրկնելով Ալիեւի կեղծիքը, Փաշինյանը մոլորության մեջ էր մտցնում սեփական քաղաքացիներին, փաստորեն լեգիտիմացնելով Ալիեւի ագրեսիան Հայաստանի դեմ։

Եւ ահա, իմ պատասխանից մեկ տարի եւ չորս ամիս անց, սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որում գրված է, որ «Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնական սկզբունքները եւ համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որեւէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ։ ՍԴ-ն փաստորեն հաստատել է իմ այն պնդումը, որ վերոհիշյալ «նպատակները» եւ «սկզբունքները» որեւէ առնչություն չունեն վերամիավորման որոշման հետ, այսինքն ամբողջությամբ ջախջախել են Փաշինյան֊Ալիեւ զույքի կեղծ պնդումները։

Ցավոք սրտի, այս ամենը չի նշանակում, որ պիտի հաղթանակ տոնենք, հատկապես հաշվի առնելով այն, որ ես այնքան էլ միամիտ մարդ չեմ, որ կարծեմ, թե Սահմանադրական դատարանը գործել է Փաշխնյանի ստվերային ցուցումներից դուրս։

Վերականգնելով ճշմարտությունն այս ակնհայտ խաբեության դեպքում՝ Սահմանադրական դատարանը մի ուրիշ հնարք է գործադրել, որը կապված է տարածքի փոփոխության մասին Սահմանադրության 205 հոդվածի ոչ լիարժեք մեկնաբանության հետ, ինչի հետեւանքով շրջանցվել է այն հարցը, թե արդյո՞ք ՍԴ-ում քննարկվող Կանոնակարգի որոշ դրույթները չեն ենթադրում այնպիսի լուծումներ, որոնք կարող են ընդունվել բացառապես հանրաքվեի միջոցով։ Չէ՞ որ, ըստ Կանոնակարգի, ապագայում կնքվելիք խաղաղության պայմանագիրը կարող է տարածքի փոփոխություն ընդունել, որը կփոխի 1991 թվականի հայ֊ադրբեջանական սահմանը»,- գրել է նա։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами