Եթե մենք դադարենք աջակցել Ուկրաինային, 15 օրից պատերազմը կավարտվի․ Բորել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի 15 օրում առանց Կիևին արևմուտքի աջակցության։
«Շատերը ցանկանում են, որ պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտվի: Եթե մենք դադարենք աջակցել Ուկրաինային, 15 օրից պատերազմը կավարտվի, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհասնի իր նպատակին: Բայց մենք դա ուզո՞ւմ ենք ուկրաինացիների և մեր՝ եվրոպացիների անվտանգության համար», – ասել է նա իսպանական « 20 Minutos» թերթին տված հարցազրույցում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ընդգծել էր, որ Ուկրաինային նոր զենք մատակարարելը չի փոխի իրավիճակը ճակատում, այլ միայն կհանգեցնի հակամարտության երկարացման։