Մհեր Ավետիսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ
ПОЛИТИКАՄհեր Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
1952թ. Հոկտեմբերի 7-ին ծնվել է մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, ով միայնակ ձեռնոց նետեց արևմտյան սատանիստական արժեքներին, արևմտյան անարդար աշխարհին, ով փաստացի սկսեց իր շուրջ համախմբել և շարունակում է համախմբել արժեհամակարգ ունեցող և Աստվածային արժեքներով ապրող մարդկության այն հատվածին, ովքեր չեն ուզում ընդունել և ապրել հակաաստվածային արժեհամակարգի ներքո:
Չեն ուզում ապրել Արևմուտքի կողմից թելադրվող անարդար և միայն իրենց երկրների շահերից բխող քաղաքական իրականության միջավայրում։
Սիրելի' Վլադիմիր Վլադիմիրովիչ, Ձեզ քաջ առողջություն, կամք և կորով եմ մաղթում Ձեր սկսած Աստվածահաճո գործն իր տրամաբանական հաղթանակին հասցնելու համար։ Վստահ եմ, Աստծուն հավատացող և արդարության զգացում ունեցող ցանկացած մարդ այս կարևորագույն պայքարում Ձեր կողքին է, աջակցում է Ձեզ և պատրաստ է Ձեր հրամանով իր բաժին կռիվը տալ հանուն ընդհանուր հաղթանակի։
ՀԳ Մեծարգո‘ նախագահ, շմորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը, Աստված Ձեզ օգնական և պահապան։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



