Լոռիում հայտնաբերվել են թմրամիջոցներով զբաղվող ամուսիններ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 4-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Գուգարքի բաժի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Դարպաս գյուղի «Խաչի թաղ» կոչվող տարածքում թմրանյութ է տեղադրում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները Վանաձոր քաղաքի «Կոտրած եկեղեցի» կոչվող թաղամասում նկատել են, թե ինչպես է «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փորձում թմրամիջոց տեղադրել նշված վայրում։ Ոստիկանության ծառայողներին նկատելով՝ ավտոմեքենայի պատուհանից դուրս է նետում փաթեթներ։
Տեղում ոստիկանները ու պարեկները վնասազերծում են նրան՝ դրսում հայտնաբերելով 6 հատ փաթեթ, իսկ ավտոմեքենայի սրահում՝ կանաչ և շագանակագույն մի քանի փաթեթներ։ Ոստիկանները նշված վայրից թմրամիջոց պահելու, իրացնելու կասկածանքով ավտոմեքենան ինչպես նաև կասկածյալին, ով Երևանում բնակվող 23-ամյա Հ․ Ն․-ն է, տեղափոխում են ոստիկանության Գուգարքի բաժին։
Հ․Ն․-ն և նրա հետ եղած կինն, ում ինքնությունը, նախաքննության շահերից ելնելով, չի հայտնվում, հայտնել են, որ հիշյալ փաթեթները տարբեր տեսակի թմրամիջոցներ են, իսկ Հ․ Ն․-ն հայտնում է, որ ինքը դրանք ձեռք է բերել 1 օր առաջ Գյումրի քաղաքի Տեքստիլ թաղամասի բնակչից։
Հ․Ն․-ն մեքենայի՝ վարորդի նստատեղի դիմացի հատվածից ներկայացրել է 1 հատ կանաչ ինքնակպչուն ժապավենով փաթաթած փաթեթ, իսկ փոխանցման տուփի բռնակի մոտ հայտնաբերվել է նմանատիպ 1 փաթեթ, ուղևորի նստատեղում եղել է 18 հատ սպիտակ և 3 հատ կապույտ ինքնակպչուն ժապավեններով փաթաթված փաթեթ։
Ընդհանուր թվով հայտնաբերվել է 23 փաթեթ, որոնց մեջ առկա են եղել թմրամիջոցներ։ Նշված անձինք, կազմված փաստաթղթերով, ոստիկանության Գուգարքի բաժնից ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվածներն ամուսիններ են։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live