Rolls-Royce ընկերությունը ցուցադրել է իր ամենահզոր սերիական մոդելը (լուսանկարներ)
ЛАЙФ
Tert.am-ը գրում է.
Rolls-Royce ընկերությունը ցուցադրել է Wraith կուպեի հատուկ տարբերակը, որն ստացել է St. James Edition անվանումը: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` СarsСoops պորտալին հղումով, նորույթը ամենահզոր սերիական մոդելն է բրիտանական ընկերության ողջ պատմության մեջ:
St. James Edition-ը համալրվել է 6.6 լիտր ծավալով, 12 մխոցային երկտուրբո շարժիչով, որը 640 ձիաուժ հզորություն է զարգացնում: Շարժիչն աշխատում է 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով: Դեռևս ոչինչ հայտնի չէ հատուկ մոդելի դինամիկայի մասին:
Ստանդարտ Wraith-ը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում էր 4.6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժամ:
Հատուկ տարբերակը ներկայացել է թափքի կարմիր գույնի հատուկ երանգով, ռադիատորի ալյումինային վանդակաճաղով, դռների քրոմապատ բռնակներով:
Մեքենան կթողարկվի սահմանափակ քանակությամբ, սակայն դեռ հայտնի չէ թողարկվելիք օրինակների քանակը:







