Ереван, 22.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչպես Արևմտյան պատը դարձավ Լացի պատ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լացի պատը կազմված է ամրոցային կառույցների մնացորդներից, որոնք կառուցվել են Հերովդես Մեծի կողմից Երուսաղեմի Տաճարի լեռան մոտ: Այդտեղ մ.թ. 70 թվականին գտնվում էր Երուսաղեմի երկրորդ տաճարը, որը ավերվել էր հռոմեացիների կողմից։ Լացի պատը դրա մասը չի եղել, բայց բավական մոտ է եղել ու դարձել է հրեա ժողովրդի համար սրբավայր: Դարեր շարունակ այդտեղ մեծ թվով հավատացյալներ են հավաքվել, պատը ծառայել է որպես ուխտագնացության և աղոթքի վայր։ Ամենավաղ աղբյուրը, որը հրեաներին կապում է Լացի պատի հետ, թվագրվում է 4-րդ դարով։ 20-րդ դարում Սիոնիստական շարժման հետ մեկտեղ այդ պատը դարձել է հրեական համայնքի և իսլամադավան արաբների կրոնական առաջնորդների միջև առաջացած վեճերի պատճառներից մեկը։ Հրեական վաղ աղբյուրներում հիշատակվում է «Տաճարի արևմտյան պատի մասին», սակայն պարզ չէ՝ այդ տեքստերում խոսվում է տաճարի բուն պատի՞, թե՞ այն շրջապատող պատի հատվածի մասին։

«Արևմտյան պատ» եզրույթի մասին վկայող հրեական ամենավաղ հիշատակումն ակնհայտորեն վերաբերում է այն պատին, որը կա այսօր և որը թվագրվում է 11-րդ դարով։ Իրականում պատը չի համարվում հուդայականության սրբավայր՝ որպես այդպիսին։ Հրեաների սրբավայրը Տաճարն է, որը կառուցվել էր Լեռան վրա։ Այն հրեաների համար, որոնք ապրում էին Տաճարի կործանումից հետո, այդ պատի նշանակությունն այն էր, որ այն միակն էր, ինչը մնացել էր Տաճարից։ Եբրայերենով այն անգամ չի անվանվում «Լացի պատ»։ Դրա անվանումը Կոտել Մաարավի է, որ թարգմանաբար նշանակում է «Արևմտյան պատ»։ Այդպես նաև հաճախ անգլերենում են այն անվանում՝ The Western Wall: Այն այդպես են անվանում, քանի որ արևմտյան պատի այդ հատվածը շրջապատում է Տաճարի լեռը։ Արաբներն են այն անվանել «Լացի պատ»՝ տեսնելով, որ հրեաները գալիս են պատի մոտ՝ աղոթելու Բարձրյալին և սգալու Տաճարի կործանումը։

Իսկ, ընդհանրապես, Երուսաղեմի առաջին տաճարը՝ Սողոմոնի տաճարը, կառուցվել է մ.թ.ա 10-րդ դարում և կործանվել բաբելոնացիների կողմից մ.թ.ա 586 թվականին, իսկ Երկրորդ տաճարի շինարարությունն ավարտվել, և այն օծվել է մ.թ.ա. 516 թվականին։ Մոտավորապես մ.թ.ա 19 թվականին Հերովդես Մեծը սկսել է Տաճարի լեռան ընդարձակման լայնամասշտաբ ծրագիրը։ Բայց նա չի կառուցել ամբողջ պատը, նրա մահվան ժամանակ շինարարությունը նույնիսկ ավարտին չէր հասցվել։ Պատը վերաշինվել է միջին դարերում (500-1500 թվականներ): 16-րդ դարի երկրորդ կեսին օսմանյան Սուլեյման Փառահեղն է հրեաներին իրավունք տվել Արևմտյան պատի մոտ աղոթել։ 1625 թվականին մի գիտնական, որի անունը չի պահպանվել, առաջին անգամ հիշատակել է Պատի մոտ կազմակերպված աղոթքները։ Այժմ պատը բաժանված է երկու մասի. ձախը տղամարդկանց համար է, իսկ աջը՝ կանանց։ Կա պատի քարերի արանքում նվիրական ցանկություններով գրառումներ թողնելու ավանդույթ։

Այդպես մարդիկ հնարավորություն ունեն դիմելու Ամենակարողին։ Արևմտյան պատի դիմացի հրապարակում անցկացվում են ծիսական միջոցառումներ Իսրայելի պետական տոների ժամանակ: Այստեղ ընդունված է նշել հավատացյալների կյանքում նշանակալի իրադարձություններ, օրինակ՝ կրոնական չափահասության տարիքի հասնելը։ Հրապարակը նաև երկրի պաշտպանության բանակի զինծառայողների երդման վայրն է։ Պահքի օրերին հրեաները պատի մոտ նստում են գետնին, աղոթում և տխուր մեղեդիներ երգում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

СМИ: В секторе Газа дети и женщины отравились консервами, оставленными израильскими военными Пашинян и Хофрайтер обсудили отношения Армения-Европейский Союз Азербайджан – Франция: В чем причины напряженности? Залужный: Началась Третья мировая война В США редкую серебряную монету 17 века продали за рекордную сумму В Китае обнаружено сверхкрупное месторождение золота на сумму около 83 млрд. долларов Вице-премьер подчеркнул важность деятельности компании Foster and Partners в Армении Никол Пашинян в ближайшие дни даст интервью В Армении выделили свыше 1 млрд драмов на ремонт и строительство школ и детсадов Министр: Россия нанесла экологический ущерб Украине на 71 млрд. долларов Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankКурсы валют в Армении Захарова выступила с комментарием в связи с поступившим ей звонком в прямом эфире Романосу Петросяну все еще не предложили должность главы КГД Юнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоКарине Кочар: Рубен Кочар сжигает славу своего отца, хочет запомниться в истории Трамп выдвинул кандидатуру юриста Мэтью Уитакера на пост постпреда США при НАТО В Тавушской области вновь зафиксировали леопарда Ушел из жизни известный армяно-грузинский художник Тенгиз Микоянц Ford сократит 4 000 рабочих мест в Европе 24News: Пашинян потребовал освободить здание Брюсова до весны 2025 года 62-летняя Деми Мур сияет молодостью на мероприятии Elle Women In Hollywood «Ноа» - «Арарат» - 4:0 (видео) Анна Акопян в Риме посетила больницу, в которой лечатся украинские дети В общеобразовательных заведениях Армении проводятся занятия для учителей Курсы валют в Армении Элинар Варданян: То, что у оппозиции действительно есть упущения, никто не может отрицать НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномСМИ назвали возможные сроки начала переговоров России и Украины Арпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст»Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах