Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Եթե առ այսօր չեն «խժռել» Հայաստանը՝ դա ՌԴ և Իրանի ունեցած հարավկովկասյան շահերի պատճառով է. Արտակ Զաքարյան

БЛОГ
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Մասնագետները պնդում են, որ Եվրոպան՝ տեխնոլոգիաների ոլորտում գնալով հետ է մնում ոչ միայն ԱՄՆ-ից, այլև Չինաստանից: Ժամանակակից Եվրոպան չունի նաև հստակ քաղաքական պատասխաններ իր իսկ առջև ծառացած մարտահրավերների մեծ մասի համար։ ԵՄ անդամ երկրների դեմոգրաֆիական, սոցիալ-տնտեսական և էթնո-քաղաքական իրավիճակը, որոշ վերլուծաբանների թույլ է տալիս եզրակացնել, որ ապագայում Եվրոպային սպասում է աշխարհի “հարմարավետ ծերանոցի” կարգավիճակը: Համաշխարհային արդի զարգացումների վրա ազդեցության տեսանկյունից նույնպես, Եվրոպան աստիճանաբար հայտնվում է աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխությունների հետնամասում, ոչ թե առաջնագծում:

Ավտանգության և կայուն խաղաղության առումով ԵՄ-ի հարևան տարածաշրջանները սկսել են զգալի վտանգ ներկայացնել: Թուրքիան ընդլայնում է իր հավակնությունները Կովկասից մինչև Լիբիա՝ չմոռանալով Կիպրոսի և Հունաստանի տարածքային ջրերի մասին։ Մերձավոր Արևելքում՝ Իրանը հեռու չէ աշխարհի «միջուկային ակումբին» միանալու հեռանկարից։ Լիբիան՝ Քադաֆիի տապալումից հետո այդպես էլ չվերականգնվեց, իսկ Թունիսն ու Ալժիրը խճճվել են ավտորիտարիզմի, իսլամացման և ժողովրդավարության ձգտումների միջև: Բացի այդ, Մաղրիբից դեպի հարավ, մայրցամաքային Աֆրիկայում, մոտակա տասնամյակներում բնակչության ակնկալվող կրկնապատկումը վկայում է Եվրամիության վրա միգրացիոն հոսքերի և ծանրաբեռնվածության կտրուկ աճի մասին: Այս ամենին եթե ավելացնենք Եվրոպական մայրցամաքում իսլամադավան բնակչության աճի տեմպերը, ապա քրիստոնեական արժեքների վրա հենված և ժողովրդավարության ջատագով եվրոպական քաղաքակրթության ոչ հեռու ապագան կդառնա խիստ անկանխատեսելի:

Արդի աշխարհաքաղաքական ռիսկերին դիմակայելուց զատ, Եվրոպան պետք է կարողանա լիարժեք մասնակցի նաև գալիք տեխնոլոգիական հեղափոխությանը։ Առաջին հայացքից ԵՄ-ն կարծես թե ունի դրա համար անհրաժեշտ գիտական ռեսուրսները։ Սակայն մասնագետները գտնում են, որ իրականում դա այդպես չէ. ավելի ու ավելի շատ հետազոտողներ, տեխնոլոգներ և ինժեներներ են մեկնում ԱՄՆ, Հնդկաստան կամ Չինաստան, որտեղ, բիզնես ստեղծելու և զարգացնելու համար գտնում են անհրաժեշտ ֆինանսավորում և բարենպաստ միջավայր։
Բազմաթիվ մարտահրավերների հետ միասին եվրոպացիները պետք է միաժամանակ լուծեն նաև իրենց ներքին խնդիրները: Գերմանիան այժմ կրում է Ուկրաինայի հակամարտության հիմնական ծանրությունը, միջուկային էներգետիկայից հրաժարվելու հետևանքներն ու Չինաստանի զարգացող արդյունաբերության հետ մրցակցությունը: Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի և մի շարք այլ եվրոպական երկրների քաղաքական համակարգերը սկսել են կրել ինչպես պոպուլիզմի և այնպես էլ աջակողմյան ուժերի ակտիվացման արդյունքում ստեղծված անկայունության հետևանքները։

Իր հերթին, թուլացող Ֆրանսիան, հավանական է, որ կընկղմվի ներքաղաքական բարդույթների մեջ, որն ամենայն հավանականությամբ կձգձգվի։ Արտաքին քաղաքականությունը պետության ներքին կարողությունների արտաքին պրոյեկցիան է և անկայուն կառավարությունով Ֆրանսիան, մեծ ցանկության դեպքում անգամ, դժվար թե շոշափելի օգտակարություն ունենա իր գործընկերների համար: ԵՄ շատ երկրներում, պոպուլիստական շարժումները (անկախ նրանից՝ հասնում են կառավարությանը, թե ոչ) պաշտպանում են ազգայնական գաղափարներ, որոնք հակասում են Բրյուսելի կողմից հռչակված համաեվրոպական սկզբունքներին, տնտեսական շահերին ու գաղափարներին:

Գլոբալ քաղաքականության մեջ պրոտեկցիոնիզմը վերադառնում է օրակարգ՝ լինի դա բացահայտ, ինչպես ԱՄՆ-ում, թե ավելի թաքնված, ինչպես Չինաստանում, որտեղ հնարավոր ամեն ինչ արվում է արդյունաբերական արտահանումը խթանելու համար: Այս համատեքստում, օրինակ՝ եվրոպական արևային մարտկոցների արտադրությունն ակնհայտորեն չի կարողանում հաղթահարել մրցակցությունը: Նույնը շուտով վերաբերելու է նաև էլեկտրական մեքենաների արտադրությանը: Իսկ էներգետիկ կախվածությունը, թանկ աշխատուժն ու նորագույն տեխնոլոգիաների կիրառման ցածր տեմպերը վնասելու են եվրոպական արդյունաբերական և արտահանման ներուժին: Այս խնդիրներն ավելի զգայուն են դառնում, երբ աճող ռազմական սպառնալիքների ֆոնին ԵՄ անդամ երկրները իրենց բյուջեներում ավելացնում են ռազմական ծախսերը՝ ի հաշիվ այլ ոլորտների:

Մեկ ամիս առաջ հրապարակվեց Եվրոպայի անհապաղ գործողությունների մասին, Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիի սպասված զեկույցը, որտեղ նա նշում է. “Մենք հասել ենք այն կետին, երբ առանց շտապ գործողությունների մենք ստիպված կլինենք վտանգել կամ մեր բարեկեցությունը, կամ մեր շրջակա միջավայրը կամ մեր ազատությունները”: Ավելի պարզ ազդանշան և զգուշացում ԵՄ ապագայի վերաբերյալ՝ հնարավոր չէ, սակայն Դրագիի զեկույցն առայժմ լռության է մատնվել ԵՄ անդամ երկրների քաղաքական համակարգերում: Կարծում եմ գլխավոր պատճառն այն է, որ գիտակցելով իրավիճակի լրջությունը, ԵՄ-ն այնուամենայնիվ իր մեջ չի գտնում համապատասխան վճռականություն՝ իրավիճակին համահունչ քայլեր անելու և քաղաքական պատասխանատվություն վերցնելու համար: Այսպես շարունակելու դեպքում, պոպուլիզմի ալիքն ավելի ու ավելի է տատանելու Եվրոպան ու քայքայելու նրա միասնական հեռանկարներն ու արժեքային համակարգը:

Այս խորը անորոշությունների, աշխարհաքաղաքական ու ժամանակագրական առումով ամենաանբարենպաստ իրավիճակում ՀՀ-ում կան խմբեր, որոնք չգիտես ինչու, կարծում են, որ հենց հիմա է ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու ժամանակը: Այս գործընթացը քաղաքական իմաստով նույնիսկ չգիտեմ թե ինչպե՞ս անվանել, ֆանտազիա՞, ինքնախաբեությո՞ւն, թե երազանքի վնասակար ավանտյուրա:

ԵՄ-ն այսօր հաճույքով կազատվեր իր համար ավելորդ ծանրություններից: ԵՄ լոկոմոտիվ երկրներն անգամ չգիտեն, թե իրենց ապագան ի՞նչ տեսք է ունենալու: ԵՄ-ին ընդհուպ մոտեցած և վիզաներն ազատականացրած մեր հարևան Վրաստանը, գնահատելով համաշխարհային զարգացումների հավանական ընթացքը, հանուն իր ապագայի՝ այսօր փորձում է վերադառնալ ելման դիրք: ԵՄ-ն բացահայտ հակամարտության մեջ է ՌԴ հետ և մեղմ ասած՝ դժվար հարաբերություններ ունի Իրանի հետ: Եթե Թուրքիան և/կամ Ադրբեջանը, օգտվելով Նիկոլի բազմաթիվ սխալներից ու միտումնավոր դավադրություններից, առ այսօր չեն “խժռել” Հայաստանը՝ դա ՌԴ և Իրանի ունեցած հարավկովկասյան շահերի պատճառով է: Այս ամենը մի կողմ թողած՝ ամեն գնով խաղաղություն երազող, տնտեսության և եկամուտների գերակշիռ մասը ԵԱՏՄ հետ կապած մեր երկրում ստորագրահավաք են անում՝ ևս մեկ առիթ ստեղծեն նոր պատերազմի համար (ստորագրելով), թե՞ ո՛չ (չստորագրելով):

Կան "իսաններ", որոնք կարծիք լսելիս՝ հեղինակներին վերագրում են պրոռուսական կամ պրոարևմտյան գծի կողմնակիցներ: Ինձ համար կարևորը եղել և մնում է իմ պետության շահը, և միևնույն է, թե ո՞վ, ինչպե՞ս կմեկնաբանի: Դրանց պետք է մի կողմ թողնել և բաց տեքստով խոսել մեր ժողովրդի հետ: 2018թ-ից սկսած առ այսօր մեր ժողովուրդը խաբվում է: Խաբում են՝ ահռելի վնաս պատճառում, նորից խաբում, նորից տանում պատերազմ, նորից ահռելի վնաս պատճառում և այսպես շարունակ: Խաբում են՝ ասելով Արցախը Հայաստան է և վերջ և կործանում Արցախը: Խաբում են խաղաղություն ասելով, և աղետաբեր պատերազմներ բերում ժողովրդի գլխին: Խաբում են անկախություն ասելով ու կուլիսներում հեզաճկուն կատարում են Ադրբեջանի և այլ երկրների հակահայկական պահանջները: Հիմա էլ խաբում են Եվրոպա ասելով, որ հաջորդ օտար ռազմաճակատի համար պարարտ հող նախապատրաստեն...

Եվրոպայի հետ համագործակցությունը ոչ ոք չի չեղարկել և չի կարող չեղարկել: Համագործակցեք այնքան, որքան որ մեր երկրի ու ժողովրդի շահերից է բխում և գլխներիցդ մեծ գործեր մի բռնեք, որոնք ավելի են վտանգելու գոյություն չունեցող և թշնամու կամքից կախված անվտանգությունն ու քայքայման տանեն սոցիալ-տնտեսական համակարգը:
Դեռևս 2017թ.-ին նախագահ Սերժ Սարգսյանը բանակցել և գտել էր ԵՄ-Հայաստան համագործակցության լավագույն բանաձևը՝ իր ղեկավարած երկրին տալով ԵՄ հետ համագործակցության հնարավոր լավագույն պայմաններ ու հեռանկար: Դա Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է (CEPA), որը կարելի է ասել, լավագույն մոդելն էր Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության համար: Եվ եթե այս ապաշնորհ ու ազգադավ կառավարիչները կարողանային այն ծառայեցնել Հայաստանի շահերին՝ այսօր գուցե այս ողբերգական իրավիճակում երկիրը չգտնվեր:

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы