«Արթկոսմեդ» վիրաբուժության կենտրոնում մահացել է օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված 60-ամյա բուժառուն
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Երևանում մահացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված մոտ 60-ամյա բուժառուն, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վերջինս նշված բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատությունից հետո ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետևանքով արձանագրվել էր սրտի կանգ:
Նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները մի քանի օր է՝ կենաց-մահու պայքար էին մղում՝ նրան փրկելու համար:
Ամիսներ առաջ նույն «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, կրկին պլաստիկ վիրահատության ժամանակ, բուժառուի մոտ արձանագրվել էր դարձյալ սրտի կանգ, ով վիրահատությունից մեկ օր անց, գիտակցության չգալով, մահացել էր։ Հետաքրքիր է, որ ինչպես այն, այնպես էլ մեկ օր առաջվա դեպքերում բուժառուներին վիրահատող բժիշկը եղել էր «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի հիմանդիր Արթուր Սարգսյանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live