Սերխիո Ագուերոն դատի է տվել «Բարսելոնային»
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն դատի է տվել կատալոնական ակումբին՝ պահանջելով 3 միլիոն եվրո չվճարված աշխատավարձը, հաղորդում է AS-ը։
Սերխիո Ագուերոն 2021թ․ ամռանն էր միացել «Բարսելոնային», սակայն նույն տարվա դեկտեմբերին սրտի հետ կապված խնդիրների պատճառով ստիպված էր ավարտել կարիերան։
«Բարսելոնան» ապահովագրական վճարումների հաշվին պետք է վճարեր ֆուտբոլիստի կես տարվա աշխատավարձը (3 միլիոն եվրո), սակայն ապահովագրական ընկերության եզրակացությամբ՝ Ագուերոն սրտի հետ կապված խնդիրներ ունեցել է մանկական տարիներից, եւ դրա պատճառով պարտավոր չէ կատարել ապահովագրական վճարում։ Ագուերոն այժմ աշխատավարձը պահանջում է «Բարսելոնայից»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live