Բժիշկը ցերեկային քնկոտության վտանգավոր հետեւանք է անվանել
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ցերեկային քրոնիկ քնկոտությունը կապված է սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի հետ: Այս մասին MedicalXpress-ին հայտնել է Mayo Clinic-ի սրտաբան բժիշկ Վիրենդ Սոմերսը։ Բժիշկը բացատրել է, որ ինտենսիվ մարզվելուց կամ երկար աշխատանքային օրվանից հետո հանգստանալու անհրաժեշտությունը բնական հոգնածության օրինակներ են, որոնց մասին չարժե անհանգստանալ:
Ավելորդ քնկոտությունը բնութագրվում է նստելուց կամ պառկելուց գրեթե անմիջապես հետո քնելու ցանկությամբ և էներգիայի կորստով: Միևնույն ժամանակ, նման աերևույթները կարող են ակնհայտ պատճառ չունենալ՝ քնկոտություն առաջանում է նույնիսկ գիշերը բավարար քանակությամբ քնելու դեպքում։ Սոմերսի խոսքով՝ այս վիճակի գլխավոր վտանգավոր հետևանքը սրտի վրա բացասական ազդեցությունն է։
Ցերեկային քնկոտությունը կապված է սրտանոթային հիվանդությունների և հանկարծակի մահվան ռիսկի հետ: Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է նրանով, որ քնի թաքնված պակասը հրահրում է արյան ճնշման բարձրացում, սրտի հաճախության բարձրացում և սրտի անկանոն ռիթմ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live