Մարզային բուհերում ու մասնաճյուղերում սովորող 9 հազար ուսանող կանգնելու է կա՛մ բարձրագույն կրթություն չստանալու, կա՛մ մարզը լքելու երկընտրանքի առաջ․ «ՀայաՔվե»
ПОЛИТИКА«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում ամրագրված Ակադեմիական քաղաքի գաղափարը կյանքի կոչվելու պարագայում մարզային բուհերում ու մասնաճյուղերում սովորող 9 հազար ուսանող կանգնելու է կա՛մ բարձրագույն կրթություն չստանալու, կա՛մ մարզը լքելու երկընտրանքի առաջ։ Մարզային բուհերում դասավանդող 1400 դասախոս կանգնելու է կա՛մ դասավանդումից հրաժարվելու, կա՛մ մարզը լքելու (ընտանիքով կամ ընտանիքից կտրվելով) երկընտրանքի առաջ։
Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ մարզերում գործում է 10 բուհ և 12 մասնաճյուղ։ Ամենաշատ ուսանողներն ու դասախոսներն ունեցող մարզերն են․
Շիրակ - 3159 ուսանող, 552 դասախոս
Լոռի - 2101 ուսանող, 325 դասախոս
Տավուշ - 1133 ուսանող, 167 դասախոս
Սյունիք - 1106 ուսանող, 186 դասախոս
Գեղարքունիք - 771 ուսանող, 117 դասախոս։
Օրենքի նախագծի վերաբերյալ «ՀայաՔվե» նախաձեռնության դիրքորոշումը հետևյալն է.
1/ Ֆունդամենտալ փոփոխություններ նախատեսող նախագիծը մշակվել է առանց շահակիցների լայն շրջանակների (ուսանողներ, դասախոսներ (մարզային ուսանողներ, մարզային դասախոսներ), պետական և մասնավոր ոլորտների գործատուներ, ծնողներ․․․) կարիքների ու կարծիքների վերհանման։
2/ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմաքանդումն ու գիտական աստիճանաշնորհման փոփոխությունը հանգեցնելու են գիտական արդյունքի կրճատման, գիտության ոլորտում զբաղվածության էական նվազման։
3/ Բուհական ինքնավարությունը ոչ միայն չի աճում, այլև բուհերն առավել շոշափելի քաղաքական միջամտության ռիսկի են ենթարկվում։
4/ Քաոս է ստեղծվում ուսանողական ինքնակառավարման ոլորտում և էապես նվազեցվում ուսանողների մասնակցությունը։
1
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...



