Երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բայկալ լճի ջրերում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Բուրյաթիայի Հյուսիսային Բայկալի շրջանում, հայտնում է Տարածաշրջանային արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Հյուսիս-Բայկալի շրջանի տարածքում գրանցվել է սեյսմիկ իրադարձություն, որի էպիկենտրոնը գտնվել է Բայկալ լճի ջրերում՝ Հյուսիս-Բայկալի շրջանի Բայկալսկոյե բնակավայրից 43 կիլոմետր դեպի հարավ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Շտաբից հայտնում են, որ տարածքում ցնցումներ չեն զգացվել, կենսապահովման հաստատությունները գործում են բնականոն հունով։
Ինչպես հաղորդվում է «Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական աշխարհագրական ծառայության» դաշնային հետազոտական կենտրոնի Բայկալի մասնաճյուղի կայքում, սեյսմիկ իրադարձության ուժգնությունը կազմել է 3,9 մագնիտուդ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live