Իսրայելի ՊԲ-ն uպանել է «Հըզբոլլահի» առաջնորդի իրավահաջորդին և նրա իրավահաջորդի իրավահաջորդին․ Նեթանյահու
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է «Հըզբոլլահի» առաջնորդ Հասսան Նասրալլահի իրավահաջորդին և նրա իրավահաջորդի իրավահաջորդին
«Իսրայելն իրավունք ունի պաշտպանվել։ Իսրայելը նաև հաղթելու իրավունք ունի, և նա դա կանի։ Մենք թուլացրել ենք «Հըզբոլլահի» հնարավորությունները։ Մենք ոչնչացրել ենք հազարավոր ահաբեկիչների, այդ թվում՝ հենց Նասրալլահին, և Նասրալլահի իրավահաջորդին և նրա իրավահաջորդին»,- անգլերենով հեռարձակված ուղերձում ասել է Նեթանյահուն` դիմելով Լիբանանի ժողովրդին։
Նասրալլահի մահվանից հետո իրավահաջորդը էր դարձել Հաշեմ Սաֆի ադ-Դինը։ Հոկտեմբերի 5-ին Al Arabiya (https://t.me/mediahubam/98445) հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Սաֆի ադ-Դինը սպանվել է նախորդ գիշեր։ Նա կապ չի եղել ուրբաթ օրվանից, երբ Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին, հայտնել էր Reuters-ը:
Իսրայելի վարչապետի ուղերձից մի քանի ժամ առաջ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ Սաֆի ադ-Դինը «հավանաբար սպանվել է» Բեյրութին հասցված հարվածի հետևանքով։
«Հըզբոլլահը» պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։
Տեսանյութն այստեղ
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live