Ереван, 24.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հնդիկ միգրանտների արյունը Հայաստանում մարդկանց կյանքեր է փրկում. միգրացիայի չնկատվող կողմերը՝ փաստերով

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

28-ամյա Սուդհան Կումարը Քանաքեռ-Զեյթունում գտնվող Արյունաբանական կենտրոնի արյան բանկ առաջին անգամ էր այցելում: Արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունքում նախ ստուգեցին Կումարի անձնական տվյալները, որպեսզի պարզեն արդյո՞ք Հայաստանում ունի կացության իրավունք: Հնդիկ երիտասարդը կոտրատված անգլերնեով փորձեց բացատրել, որ կացության կարգավիճակի վերաբերյալ «թուղթը» տանն է մոռացել, սակայն աշխատակիցը, որը մեծահասակ կին էր՝ հայերենով արձագանքեց, որ չի հասկանում ասածները: Արյունատվության իմ հերթին սպասելու ընթացքում, լսելով խոսակցությունը, փորձեցի օգնել երիտասարդին և նրա ասածները թարգմանել: Բացատրեցի, որ օտարերկրացին տանն է մոռացել կացության կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը, թեև չէր բացառվում, որ զրուցակիցս անօրինական միգրանտ է: Աշխատակցին փոխանցեցի Կումարի խնդրանքը՝ գրանցել հնդկական անձնագրի տվյալները, որպեսզի արյուն հանձնելու իրավունք ունենա: Արյան բանկի աշխատակիցը սկզբում մերժեց, հետո ընդառաջեց նրան: Արյունատվության համար 14.000 դրամ գումար վաստակելով, Կումարը  տեղավորվեց ընդունարանում՝ սպասելով արյան դոնոր համերկրացի ընկերոջը:

Այս դեպքը հարուցեց լրագրողական հետաքրքրությունս՝ հիմք հանդիսանալով առավել խորությամբ ուսումնասիրելու և փաստերով ներկայացնելու միգրացիայի չնկատվող կողմերը: 

Հնդիկների հերթեր արյան բանկում

Պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի արյան բանկում, բացի Կումարից, մոտ մեկ տասնյակ հնդիկներ էին հերթում սպասում: Այս փաստը նախ զարմացրեց, ապա չափազանց հուզեց ինձ: Տխուր էր տեսնելը, թե ինչպես են միգրանտները փոքր գումարի դիմաց ստիպված վաճառում իրենց արյունը, սակայն գիտակցումը, թե ինչպես են բարեկամ հնդիկները 400-500 միլիլիտր արյուն հանձնելով՝ փրկում մեր հայրենակիցների կյանքերը, տպավորիչ էր: Իսկ արյան հիվանդություններով տառապողների և, առհասարակ պատերազմի սպառնալիքի պայմաններում գտնվող մեր երկրի համար արյան դոնորի ազգությունը, մաշկի գույնը կամ դավանանքը որևէ նշանակություն չունի: Դոնոր կարող է դառնալ 18 տարին լրացած ցանկացած առողջ մարդ: Իսկ Հայաստանում ապրող առողջ մարդիկ, որպես կանոն, պատրաստ են արյան դոնոր դառնալ խիստ անհրաժեշտության դեպքում, երբ  օրինակ դրա կարիք ունեն իրենց հարազատները կամ պատերազմի ժամանակ, երբ արյուն է անհրաժեշտ է լինում վիրավորներին:

Չնայացած հանրության մոտ ձևավորված կարծրատիպերին, բարեկամ հնդիկները բավականին որակյալ արյուն ունեն, ինչը փաստում են անգամ Արյունաբանական կենտրոնում: 

Արյան բանկի աշխատակիցների խոսքով, հնդիկ դոնորների զննության ընթացքում դոնորությունը բացառող բացարձակ կամ ժամանակավոր հակացուցումներ հազվադեպ են հայտնաբերվում, ինչը նշանակում է, որ նրանք հիմնականում կարող են անխոչընդոտ արյուն հանձնել: 

Արյան դոնոր օտարերկրացիների վերաբերյալ վիճակագրական տվյալներ չկան

 Թե ինչպիսի ազդեցություն ունի Հնդկաստանի քաղաքացիների կամ, առհասարակ օտարերկրացիների արյունատվությունը Հայաստանի արյան պաշարների վրա, հնարավոր չէ պարզել, հատկապես, երբ Հայաստանում օտարերկրացիների կողմից արյան դոնորության հետ կապված պաշտոնական տվյալներ առկա չեն:

ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության բժշկական կազմակերպությունների կողմից NEWS.am-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում վճարովի հիմունքներով արյան դոնորների թիվը 2023-ին եղել է 5216, իսկ 2024թ. առաջին չորս ամիսներին՝ 2000: Թե դոնորներից քանի՞սն են Հնդկաստանի, քանի՞սը այլ երկրների քաղաքացիներ՝ հնարավոր չէ պարզել, քանի որ ըստ առողջապահության նախարարության՝ արյան դոնոր հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ տարբերակված վիճակագրություն առկա չէ:

Փենջաբից Երևան՝ ռեստորանային բիզնես սկսելու հեռանկարով

Սուդհան Կումարը, ընդունարանում նորից հանդիպելով ինձ, շնորհակալություն հայտնեց թարգմանության համար, ասաց, որ շատ գոհ է սպասարկող անձնակազմից, որոնք հոգատար վերաբերմունքից զատ, բնական հյութ են հյուրասիրել, նաև իրազեկել, որ արյունատվությունից հետո պետք չէ զբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով, լավ սնվել և շատ հեղուկ խմել: Ես էլ իմ հերթին երախտագիտությունս հայտնեցի նրան՝ իր կատարած քայլի համար, ապա ներկայանալով որպես լրագրող, խնդրեցի պատմել Հայաստանում հայտնվելու և արյան դոնոր դառնալու պատճառների մասին:

Հայաստանում ապրող իր շատ հայրենակիցների օրինակով Կումարը նույնպես այստեղ է տեղափոխվել ավելի լավ աշխատանք գտնելու հեռանկարով: Մասնագիտությամբ խոհարար Կումարը նախորդ տարվա դեկտեմբերին ընկերոջ՝ Սատենդրա Սինգհի հետ Հնդկաստանի Փենջաբից ժամանել է Երևան և աշխատանքի անցել իր հնդիկ ծանոթի նորաբաց սննդի կետում՝ հեռանկարում ունենալով սեփական ռեստորանը բացելու երազանքը:

Կորյունի փողոցում բացված իր ընկերոջ հնդկական ռեստորանը վնասով է աշխատել և այցելուների պակասի պատճառով ընդամենը 40 օր գործել: Դրան հաջորդած ամիսներին Կումարը զբաղվել է ընկերոջ հետ ռեստորանի գույքը օտարելու հարցերով և օրավարձով աշխատանքի անցել շինարարության ոլորտում:

«Նախկինում շինարարությամբ չեմ զբաղվել և պրոֆեսիոնալ գործեր, ցավոք չեմ կարող անել, իսկ բանվորության համար օրը 6000 դրամ են տալիս, դա շատ հաճախ անգամ տան վարձին չի բավականացնում, բացի այդ հայերեն չգիտեմ, իսկ առանց լեզվի իմացության այստեղ նորմալ աշխատանք գտնելը, գրեթե անհնար է: Հիմա ստիպված եկել եմ արյուն հանձնելու, որ այս ամսվա վարձի պակասն  էլ կարողանամ լրացնել, իսկ հաջորդ շաբաթվանից կսկսեմ  երկու հերթափոխով աշխատել»,-պատմեց Կումարը: Հանրակացարանում, որտեղ ժամանակավոր բնակություն է հաստատել հնդիկ միգրանտը, մեկտեղանոց մահճակալի համար ամսական վճարը 40.000 դրամ է: Սենյակում չորս հոգով են՝ երկուսը Հնդկաստանից, մյուս երկուսը՝ Կոնգոյից: Կումարը պատմեց, որ վերջերս ոստիկանները շրջայց են կատարել հանրակացարանի տարածքում, սենյակակիցներից երկուսին տուգանել՝ փաստաթղթեր չունենալու համար:

Հայաստանում հայտնաբերված անօրինական միգրանտների գերակշիռ մասը Հնդկաստանի քաղաքացիներ են

 ՀՀ ՆԳՆ-ի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ քրեական ոստիկանության կողմից իրականացված տարբեր միջոցառումների կամ շրջայցերի արդյունքում հայտնաբերված անօրինական միգրանտների թվաքանակում գերակշիռ մաս են կազմում Հնդկաստանի քաղաքացիները: Միայն նախորդ տարի Հայաստանում հնդիկ միգրանտների կողմից աննախադեպ ծավալի իրավախախտումներ են արձանագրվել:  Մասնավորապես՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից 2023 թվականի ընթացքում առանց վավերական վիզայի կամ կացության կարգավիճակի ՀՀ տարածքում բնակվելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել Հնդկաստանի 8284 քաղաքացիներ: Այս աննախադեպ բարձր ցուցանիշը պայմանավորված է Հնդկաստանից  դեպի Հայաստան քաղաքացիների մեծ հոսքով և ՀՀ մուտքի վիզայի տրամադրման ընթացակարգերի դյուրինացմամբ: Բանն այն է, որ  2022 թվականին ՀՀ մուտքի վիզա տրամադրելու գործընթացում տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններով Հնդկաստանի քաղաքացիներին առանց որևէ սահմանափակման հնարավորություն ընձեռնվեց էլեկտրոնային մուտքի վիզա ստանալ: 

 Յոթ ամսում ՀՀ մուտքի վիզա են ստացել Հնդկաստանի 31924 քաղաքացիներ

Վերջին տարիներին կտրուկ աճել է Հնդկաստանից ՀՀ ժամանող և էլեկտրոնային տարբերակով մուտքի վիզա ստանալու համար դիմող քաղաքացիների թիվը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից ստացված տվյալները: Համաձայն պաշտոնական տեղեկատվության՝  2023 թվականի ընթացքում ՀՀ մուտքի վիզա են ստացել Հնդկաստանի 67.609, իսկ 2022 թվականի ընթացքում՝ 25.062 քաղաքացիներ:  ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից ստացված տվյալների համաձայն՝ 2024թ-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ մուտքի վիզա են ստացել Հնդկաստանի 31․924 քաղաքացիներ, ինչը 2109-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 2024թ. յոթ ամիսների ընթացքում ՀՀ-ում կացության կարգավիճակ են ստացել Հնդկաստանի 858 քաղաքացիներ, որից ուսման հիմքով՝ 159 անձ, աշխատանքային գործունեություն իրականացնելու հիմքով՝ 646-ը։

Հայաստանում իրավախախտում կատարած հնդիկների թիվը շեշտակի նվազել է 

Այս տարի իրավախախտումներ կատարած և դրանց համար պատասխանատվության ենթարկված Հնդկաստանի քաղաքացիների թիվը շեշտակի նվազել է: NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնեցին, որ 2024թ. 7 ամիսների ընթացքում առանց վավերական վիզայի կամ կացության կարգավիճակի Հայաստանի տարածքում բնակվելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել Հնդկաստանի 441 քաղաքացիներ, որոնց նկատմամբ իրականացված վարչական վարույթների արդյունքում գանձվել է 22․500․000 ՀՀ դրամ, մինչդեռ նախորդ մեկ տարվա ընթացքում իրավախախտումների համար Հնդկաստանի 8284 քաղաքացիներ էին պատասխանատվության ենթարկվել: 

Համաձայն ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի՝ օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկության կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով:

Տուգանքից մինչև քրեական պատասխանատվություն. ո՞ր դեպքում է միգրանտը վտարվում երկրից

Հայաստան ժամանելուց հետո Հնդկաստանի քաղաքացիներից շատերը ժամանակավոր բնակություն են հաստատում այստեղ՝ չունենալով պատշաճ փաստաթղթեր և այլ օրինական հիմքեր: Թեև նրանցից շատերին, այնուամենայնիվ հաջողվում է չհայտնվել իրավապահների տեսադաշտում, սակայն որոշ միգրանտների համար՝ անօրինական փաստաթղթերով Հայաստան մուտք գործելու կամ ՀՀ սահմանն ապօրինի հատելու փորձերը մեծամասամբ պսակվում են անհաջողությամբ և ծանր հետևանքներ ունենում: Նշենք, որ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, ընդհուպ մինչև՝ դատարանի որոշմամբ ՀՀ-ից վտարում: ՀՀ քրեական օրենսգրքով՝ օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը կիրառվում է միայն որպես լրացուցիչ պատիժ:

NEWS.am-ի ուսումնասիրությամբ պարզ դարձավ, որ վերջին շրջանում ավելացել են նաև Հնդկաստանի քաղաքացիներին դատարանի որոշմամբ ՀՀ-ից վտարելու դեպքերը: Հնդիկ անօրինական միգրանտների վերաբերյալ ներկայում մի քանի տասնյակ գործեր են քննվում դատարաններում:  Հնդկաստանի քաղաքացիներին ՀՀ-ից վտարելու ամենաթարմ քրեական վարույթներից մեկն առնչվում է ապօրինի սահմանահատման դեպքին:

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված նյութերի համաձայն՝ Հնդկաստանի քաղաքացիներ Ամանդիփ Սինգհը, Վիկաս Ռանայը, Սուրյա Պարտապին 2024 թվականի փետրվարին առանց պատշաչ փաստաթղթերի հատել են հայ-վրացական սահմանը, սակայն հայտնաբերվել և ձերբակալվել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից: ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Մարդանյանի 2024թ. մայիսի 30-ի դատավճռով Հնդկաստանի երեք  քաղաքացիները դատապարտվել են վեց  ամիս ժամկետով ազատազրկման և հինգ տարի ժամկետով վտարվել Հայաստանի Հանրապետության տարածքից:

ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն` օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության ենթակա օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության սահմաններից հեռացնելն է՝ արգելելով նրան գտնվել Հայաստանի Հանրապետությունում:

 Միջազգային նորմերի համաձայն՝  այն օտարերկրացիները, որոնք տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կանոնները խախտելով, մուտք են գործում կամ գտնվում (բնակվում են) այնտեղ, համարվում են անօրինական միգրանտներ: Իսկ  օրինական կարգով այլ երկիր մուտք գործել և բնակվել հնարավոր է միայն ընտանիքի վերամիավորման, կրթություն ստանալու, աշխատանքի և ապաստանի պարագայում: 

Ինչու՞ են Հայաստանում փակվում  Հնդկաստանի քաղաքացիների հիմնած բիզնեսները  

Փորձելով օրինականացնել ՀՀ տարածքում իրենց հետագա բնակությունը, Հնդկաստանի քաղաքացիներն այստեղ բացում են անհատ ձեռնարկություններ, որոնց մեծ մասը սակայն իրականում որևէ գործունեություն չի իրականացնում, կամ փորձում են աշխատանքի անցնել ՀՀ տարածքում գործող ընկերություններում, սակայն մինչև աշխատանքի թույլտվություն կամ կացության կարգավիճակ ստանալը, դադարեցնում են իրենց համագործակցությունը և շարունակում ՀՀ տարածքում մնալ առանց օրինական հիմքերի:  

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Պարսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ միայն վերջին մեկ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության դադարեցման հետ կապված հարցերով խորհրդատվություն է տրամադրել Հնդկաստանի մի շարք քաղաքացիների, որոնք հիմնել էին իրենց կազմակերպությունները՝ ծառայությունների մատուցման ոլորտում գործունեություն իրականացրելու նպատակով:

«Հիմնադիրները մասնավոր զրույցներում նշում են, որ կազմակերպությունների ձախողման հիմնական պատճառը տեղական շուկայի մասին ոչ բավարար իրազեկվածությունն է, խիստ վարչարարությունը և այն: Սակայն իրականում այդ կազմակերպություններում ներդրումներ են կատարվում միայն առաջին եռամսյակում՝ իրենց փաստաթղթավորումը կազմակերպելու նպատակով: Բանն այն է, որ կացության կարգավիճակի վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում վարչական մարմինը ստուգում է բիզնեսի ընթացքը, իսկ կացության կարգավիճակի վերաբերյալ քարտը ստանալուց հետո պատշաճ վերահսկողություն չի իրականացվում և կարճ ժամանակ անց կազմակերպությունները դադարում են գոյություն ունենալ»,-պարզաբանեց տնտեսագետը: 

 Անհամեմատ  էժան աշխատուժ ստվերում

Ոչ պաշտոնական տվյալներով՝ վերջին տարիներին Հնդկաստանի քաղաքացիների աննախադեպ ներհոսք է եղել Հայաստանի աշխատաշուկա: Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023 թվականի ընթացքում ՀՀ մուտքի վիզա ստացած Հնդկաստանի 67.609 քաղաքացիներից միայն 1437-ն են կացության կարգավիճակ ստացել ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնելու հիմքով, ինչը նշանակում է, որ տասնյակ հազարավոր միգրանտների աշխատանքային զբաղվածությունը Հայաստանում մեծամասամբ ստվերային է եղել:

Աննա Պարսյանի խոսքով, թեև գործատուների համար հնդիկ միգրանտները դիտարկվում են որպես էժան աշխատուժ, սակայն նրանց չգրանցելը առաջին հերթին ռիսկային է հենց գործատուի համար:

«Ցավոք, այդ աշխատատեղերից շատերը ստվերային են, չունեն պատշաճ գրանցում և լրացուցիչ ռիսկեր են ստեղծում հարկային վարչարարության և ընդհանուր սոցիալական քաղաքականության տեսանկյունից»,-նշեց տնտեսագետը՝ նկատելով, որ այս հարցում պետության կողմից վարվող աշխատանքային կամ սոցիալական քաղաքականությունը հասցեական չէ:

 «Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ ստվերային աշխատատեղերի առկայության պայմաններում զրկվում են աշխատանքից: Քիչ չեն նաև Հնդկաստանի քաղաքացիների աշխատանքային իրավունքների, այդ թվում աշխատանքային գրաֆիկի խախտման դեպքերը, որոնց բացահայտման ուղղությամբ պատշաճ վերահսկողություն  չի իրականացվում»,-նշեց նա:

 

Քրեական վարույթներ՝ Հնդկաստանի քաղաքացիներին թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկելու վերաբերյալ

ՀՀ տարածքում առանց օրինական հիմքերի մնալը, ի թիվս այլ բացասական հետևանքների, առաջացնում է նաև թրաֆիքինգի  ենթարկվելու  բարձր ռիսկ: NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ վերջին չորս տարվա ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում Հնդկաստանի քաղաքացիների մասնակցությամբ թրաֆիքինգի դեպքերով նախաձեռնվել է 4 քրեական վարույթ, որոնցից երկուսը Տավուշի և Արարատի մարզերում, մյուսները՝ Երևանում:

 ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից NEWS.am-ին տրամադրված տվյալների համաձայն էլ՝ 2023թ. ընթացքում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներին թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տուժող են ճանաչվել Հնդկաստանի Հանրապետության 17 քաղաքացիներ, իսկ 2024թ. առաջին կիսամյակի ընթացքում հարուցված վարույթով՝ Հնդկաստանի 12 քաղաքացիներ: Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով՝ մարդու թրաֆիքինգի կամ շահագործման համար մինչև 15 տարվա ազատազրկում է նախատեսված:

Առաջարկվում է խստացնել Հնդկաստանի քաղաքացիների՝ ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը միգրացիոն հոսքերի ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ կտրուկ աճել է ՀՀ մուտք գործող Հնդկաստանի քաղաքացիների թիվը, ովքեր մուտք են գործում ՀՀ և շարունակում մնալ ՀՀ տարածքում՝ առանց օրինականացնելու իրենց բնակությունը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ՆԳՆ-ն 2024թ. փետրվարին ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը՝ փորձելով հստակ կանոնակարգել ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը: Մասնավորապես առաջարկվում է վերադարձով ավիատոմսի պահանջ սահմանել Հնդկաստանի, Իրաքի  և Եգիպտոսի քաղաքացիների համար՝ որպես նախանշված ժամկետում վերադառնալու մտադրության ապացույց։ Դիմումների արժանահավատությունը գնահատելու համար առաջարկվում է նշված երկրների քաղաքացիների կողմից որպես E-VISA համակարգով դիմելու համար անհրաժեշտ պայման սահմանել ֆինանսական միջոցների առկայության մասին հիմքերի ներկայացումը (բանկային քաղվածք, այլ ապացույցներ), ինչպես նաև որպես  էլեկտրոնային վիզա  ստանալու  նախապայման սահմանել առողջապահական (ճամփորդական) ապահովագրության առկայությունը։

Ըստ ՆԳՆ-ի՝ նախագծի ընդունումը թույլ կտա վերահսկելի դարձնել մի շարք երկրներից՝ այդ թվում Հնդկաստանից միգրացիոն հոսքերը և կանխել անօրինական միգրացիայի արդյունքում հնարավոր բացասական հետևանքների առաջացումը։ Նախագիծը ներկայումս լրամշակման փուլում է:

 «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր և նախագահ Ռանանջայ Անանդը, NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով շրջանառվող նախագծին, կարծիք հայտնեց, որ վիզային ռեժիմի խստացումը ցանկալի կերպով չի ծառայի իր նպատակին:

«Անօրինական ներգաղթն, անշուշտ, մեծ խնդիր է ցանկացած պետության համար: Այն  ո՛չ Հնդկաստանին է ձեռնտու, ո՛չ Հայաստանին: Երկու երկրները պետք է մտածեն և մշակեն որոշակի ծրագրեր՝ բացահայտելու և նպաստավոր ելքով լուծելու խնդիրը: Ճիշտ է, հնարավոր խստացումների արդյունքում անօրինական ներգաղթն, անկասկած կնվազի, բայց դա  բացասական  ազդեցություն կունենա այն մարդկանց հոսքի վրա, որոնք մտադիր են Հայաստանում կրթություն ստանալ կամ բիզնես գործունեությամբ զբաղվել»,-ասաց նա:

Անանդի խոսքով՝ Հնդկաստանն աշխարհին առաջարկում է ամենամեծ արտագնա զբոսաշրջությունը և Հայաստանը ևս կարող է օգտվել այդ հնարավորություններից:

Ըստ նրա՝ վիզայի տրամադրումը մերժելիս պետք է հաշվի առնել, արդյո՞ք այդ փաստը չի վնասի երկկողմ՝ հատկապես հայկական բիզնես շահերին, այդ թվում զբոսաշրջությանը, որը Հայաստանի տնտեսության հենարաններից մեկն է:
«Երբ Երևանի և Նյու Դելիի միջև ուղիղ չվերթները գործարկվեն, վիզայի ավելի խիստ ռեժիմի ներդրումը հակառակ հետևանքը կունենա»,-նկատեց նա:
Նշենք, որ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը նախատեսում է նոյեմբերի 15-ից գործարկել Երևան-Նյու Դելի ուղիղ չվերթները:

Անդրադառնալով անօրինական ներգաղթի դեմ պայքարի մեթոդներին, Անանդը մատնանշեց ներգաղթյալների անձնական տվյալների և փաստաթղթերի պատշաճ ուսումնասիրության արդյունավետ մեխանիզմի կարևորությունը: Բացի այդ, նրա խոսքով՝  հավելյալ ջանքեր պետք է ներդրվեն աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

«Հայաստանին միանշանակ անհրաժեշտ են ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ աշխատողներ, որոնք կօգնեն արագացնել ենթակառուցվածքների զարգացման տեմպերը: Նրանց օրինական կերպով ընդունելու համար անհրաժեշտ է մշակել մեխանիզմ՝ աշխատանքային և ներգաղթի վերաբերյալ երկկողմ հուշագրեր ստորագրելու նպատակով՝ պաշտպանելով գործատուների և աշխատողների շահերը»,-եզրափակեց փորձագետը:

Ներկայացված փաստերը վկայում են, որ Հայաստանում միգրացիոն հոսքերը կառավարելու հարցում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց արդյունավետ լուծման ուղղությամբ անհրաժեշտ են համալիր բարեփոխումներ ինչպես միգրացիոն քաղաքականության մշակման, այնպես էլ պետական վերահսկողական մեխանիզմների պատճաճ իրականացման համար:

Թագուհի Մելքոնյան

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Зеленский: У Украины есть все шансы закончить войну в следующем году Цены на газ в Европе растут В блоке «Армения» прокомментировали мысль Пашиняна про «Западный Азербайджан» Ученые разработали пластырь, контролирующий артериальное давление в режиме нон-стоп Интересные киноленты, которые вы могли пропустить Пашинян: Попросил Овика Агазаряна сложить мандат - надеюсь, моя просьба не останется без отклика Оппозиция анонсировала масштабную протестную акцию в ТбилисиРоссия заявила, что Франция и Британия «ответят» за помощь Украине Крупная победа «Интера» (видео) Прокуратура Азербайджана не позволила международному адвокату Рубена Варданяна посетить Баку Минобороны: Россия хочет разделить украинские территории на три части Парламент Азербайджана обрушился с критикой на Пашиняна из-за «Западного Азербайджана» и Западной Армении Азербайджан намерен усилить «боеспособность войск на границе с Арменией» Новый глава МВД Армении: Начало диалога о либерализации визового режима с ЕС откроет новые горизонты Банки Турции и еще пяти стран перестали обслуживать карты российской платежной системы В разведке США сообщили, что рассекретили сведения об убийствах неугодных Путину лиц На Рождественской ярмарке Шпиттельберга в Вене представлены работы 40 армянских мастеров Никол Пашинян: Если я этого не сделаю, значит, я сознательно веду страну к потере государственности Интервью Никола Пашиняна Общественной телекомпании Армении Стоимость биткойна приближается к 100 тыс. долларов Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В 42 км к северо-востоку от Сюника произошло землетрясение В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Мэр Еревана отправился в США Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»На Украине назвали примерное количество ракет «Орешник» у России» Ракеты ATACMS и Украина: что сделает Дональд Трамп? - The National Interest Ученые выяснили, как избежать смертельных столкновений китов с кораблями Какие требования предъявляют друг другу Ливан и Израиль? ООН: В 2024 году в мире было убито рекордное количество сотрудников гуманитарных организаций Politico: Азербайджан будет отмывать российский газ для Европы Омбудсмен Армении обсудила с послом Нидерландов вопрос защиты прав насильственно перемещенных армян Арцаха Генерал Каракаев на совещании с Путиным: Российский «Орешник» может поражать цели по всей Европе Никол Пашинян: Если я этого не сделаю, значит, я сознательно веду страну к потере государственности Open Source Centre: С марта Россия поставила Северной Корее более миллиона баррелей нефти Политолог: Худший сценарий, если Трамп решил оказать давление на Иран, в том числе и на Армению От несчастного случая скончался многократный чемпион по карате Мкртич Казарян Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовВ ВОЗ предсказали исчезновение трёх видов рака в ближайшие десятилетия В Москве 29 ноября состоится II Общественный форум «Россия-Армения» Уличный пейзаж Рене Магритта был продан на аукционе Christie's за рекордный 121 млн. долларов Театру оперы и балета имени Спендиарова выделено 191,5 млн. драмов Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрзуманян: Рынки станкостроения и микроэлектроники ЕАЭС характеризует серьезная зависимость от импорта Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаВ Ереване перевернулась бетономешалка МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами